Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման դրույթներով՝ որոշում եմ.
1. Արսեն Արտուշի Ալոյանին սեփականության իրավունքով պատկանող ք. Չարենցավան Օղակային փողոց թիվ 36/2 հասցեում գտնվող 0․01772 հա մակերեսով հողատարածքի գործառնական նշանակությունը թույլատրել փոխելու բնակելիից որպես բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողատարածք։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
3. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կոմունալ տնտեսության բաժնի պետ Բ. Բալբաբյանի վրա: