Այսօր: Երկուշաբթի, 13 Հոկտեմբերի 2025թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 83
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



09 հոկտեմբերի 2025 թ.

ԱՐԹՈՒՐ ԷԴՈՒԱՐԴԻ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի նկարագրությունը, վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը. ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակկոմունալ տնտեսության բաժնի պետի 2025 թվականի հոկտեմբերի 03-ի արձանագրության համաձայն Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի 35- րդ շենքի թիվ 11 բնակարանի բնակիչ Արթուր Էդուրադի Սահակյանի կողմից Չարենցավան համայնքի սեփականություն հանդիսացող հողատարածքում` ք. Չարենցավան, 3-րդ թաղամասի 35-րդ շենքի շրջակայքում կատարվել է գոյություն ունեցող ավտոտնակի վերակառուցման աշխատանքներ՝ առանց համապատասխան թույլտվության` խախտելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի այսուհետ` Օրենսգիրք 154-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշները, այն է` սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված արարքներից որևէ մեկը պետությանը, համայնքներին, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա կատարելը հողօգտագործման իրավունք չունեցող անձի կողմից՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երկուհազարհինգհարյուրապատիկի չափով: Փաստի առթիվ 03․10․2025թ․ Չարենցավան համայնքի ղեկավարի կողմից ընդունվել է համար 1176 որոշումը` Քաղաքացի Արթուր Էդուարդի Սահակյանի նկատմամբ վարչական վարույթ հարուցելու և լսումների օր նշանակելու մասին։ Հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2025թ․ հոկտեմբերի 09-ին ժամը 11։00-ին հրավիրվել է վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է Արթուր Էդուարդի Սահակյանը։ Արթուր Էդուարդի Սահակյանը մասնակցել է լսումներին և հայտնել, որ իր կողմից կատարվել է գոյություն ունեցող ավտոտնակի վերակառուցման աշխատանքներ` առանց համապատասխան թույլտվության։ Վերոգրյալի հիման վրա, հիմք ընդունելով Օրենսգրքի 219.1-րդ, 305-րդ հոդվածների, Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի դրույթները, Չարենցավան համայնքի ղեկավարին կից աշխատանքային խմբի 2025 թվականի հոկտեմբերի 09-ի թիվ 18 նիստի արձանագրությունը`

Ո Ր Ո Շ Ե Ց Ի 1. Արթուր Էդուարդի Սահակյանին ենթարկել վարչական պատասխանատվության` Օրենսգրքի 154-րդ հոդվածով /3-րդ մաս / նախատեսված խախտում թույլ տալու համար և նշանակել վարչական տուգանք 2.000.000 /երկու միլիոն/ ՀՀ դրամի չափով:

2. Տուգանքը պետք է վճարվի սույն որոշումը իրավախախտում կատարած անձի կողմից ստանալուց ոչ ուշ քան տասնհինգ օրվա ընթացքում` Չարենցավան համայնքի 900135101203 հաշվեհամարին:

3. Վճարումը սահմանված ժամկետում չիրականացնելու դեպքում գումարը կգանձվի ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

5. Սույն որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayk@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner