Հովակիմ Բեջանյան Հրանտի անհատ ձեռնարկատերըդիմել է իր գործունեության վայրում` ք․ Չարենցավան Քոչարի փողոց թիվ 35/2 շինության տարածքում գտնվող տեխնիկական հեղուկների մանրածախ առևտրի կետում, տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվություն ստանալու խնդրանքով (մտից N67/12 առ 2025 թվականի հունվարի 09-ի):
Հաշվի առնելով, որ ըստ N26113 անդորրագրի դիմումատուն 2025 թվականի համար կատարել է Չարենցավան համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 15-ի N 8-Ն որոշմամբ նախատեսված վճարումները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով` որոշում եմ.
Հովակիմ Բեջանյան Հրանտի անհատ ձեռնարկատիրոջը 2025 թվականի ընթացքում թույլատրել իր գործունեության վայրում` ք․ Չարենցավան Քոչարի փողոց թիվ 35/2 շինության տարածքում գտնվող տեխնիկական հեղուկների մանրածախ առևտրի կետում, իրականացնելու տեխնիկական հեղուկների վաճառք (Թույլտվություն N17):
2. Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Վ. Բարսամյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից: