Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով և քննարկելով Չարենցավան քաղաքի 6-րդ թաղամասի 31-րդ շենքի 3ա բնակարանի բնակիչ Հովհաննես Խաչպուլաղյանի 2024 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 5984/11 դիմումը՝ որոշում եմ.
1․ Չարենցավանի քաղաքապետի 1997 թվականի դեկտեմբերի 30-ի «Չարենցավան քաղաքի մի շարք հիմնարկ-ձեռնարկությունների հանրակացարանների սեփականաշնորհման թույլտվություն տալու մասին» թիվ 48 որոշման մեջ (անշարժ գույքի գտվելու վայր` Չարենցավան քաղաք 6-րդ թաղամաս 31-րդ շենք 3ա բնակարան) «Խաչպուլաղյան Իշխան» բառերը փոխարինել համապատասխան «Խաչբուլաղյան Իշխան Հովհաննեսի»բառերով, Խաչպուլաղյան Գևորգբառերըփոխարինելհամապատասխան«Խաչբուլաղյան Գևորգ Հովհաննեսի»բառերով, իսկ Խաչպուլաղյան Վարդուհիբառերը փոխարինել համապատասխան Խաչբուլաղյան Վարդուշ Հովհաննեսի բառերով:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: