Առաջնորդվելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 46-րդ հոդվածներով, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման դրույթներով, ինչպես նաև հաշվի առնելով Հ․ Մնացականյանի 2025 թվականի հունիսի 13-ի թիվ 3096/07 դիմումը` որոշում եմ.
1. Տալ համաձայնություն Հեղինե Մնացականյանին սեփականության իրավունքով պատկանող Չարենցավան համայնք գյուղ Ալափարս 22-րդ փողոց թիվ 37/8 հասցեի գույքը բաժանել 2 միավորի և հասցեավորել որպես Չարենցավան համայնք գյուղ Ալափարս 22-րդ փողոց թիվ 37/8 (հողամասի մակերեսը՝ 0.50674 հա) և Չարենցավան համայնք գյուղ Ալափարս 22-րդ փողոց թիվ 37/9 (հողամասի մակերեսը՝ 0.87326 հա) միավորներ:
2. Սույն որոշմամբ սահմանված իրավունքները գրանցել ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ում`համաձայն «Գոռ Սահակյան» Ա/Ձ-ի կողմից հաստատված հատակագծի և հաշվառման /չափագրման/ տվյալների մուտքագրման 2025FKFFRPև 2025XES5EHծածկագրերի։
3. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կոմունալ տնտեսության բաժնի պետ Բ. Բալբաբյանի վրա:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: