Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Քաղաքացիական օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ մասով, Ընտանեկան օրենսգրքի 47-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով Սարգիս Ռազմիկի Բարսեղյանի և Շուշան Ռուբիկի Պողոսյանի դիմումը /մուտք 2025 թվականի հունվարի 07-ի N 15/12/ և հաշվի առնելով խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2025 թվականի հունվարի 09-ի թիվ 1 նիստի արձանագրությունը՝ որոշում եմ.
1. Թույլատրել՝ Սարգիս Ռազմիկի Բարսեղյանին և Շուշան Ռուբիկի Պողոսյանին կնքելու իրենց անչափահաս որդուն` Ռազմիկ Սարգսի Բարսեղյանին /ծնված 05․11․2011թ․/ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող /հիմք՝ 2018 թվականի սեպտեմբերի 03-ի N 03092018-07-0003 վկայական/ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Չարենցավան քաղաքի Սարալանջ թաղամասի 3-րդ փողոցի թիվ 28 բնակելի տան անչափահասին պատկանող բաժնեմասի գրավադրման գործարք:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սարգիս Ռազմիկի Բարսեղյանին և Շուշան Ռուբիկի Պողոսյանինորոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։