Առաջնորդվելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 46-րդ հոդվածներով, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման դրույթներով, ինչպես նաև հաշվի առնելով Հ․ Գուլոյանի 2025 թվականի օգոստոսի 29-ի թիվ 4192/07 դիմումը` որոշում եմ.
1. Տալ համաձայնություն ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի Հովսեփ և Արայիկ Գուլոյաններին պատկանող Չարենցավան համայնք գյուղ Բջնի 12-րդ փողոց 4-րդ փակուղի թիվ 2 հասցեի գույք բաժանել 2 միավորի և հասցեավորել որպես Չարենցավան համայնք գյուղ Բջնի 12-րդ փողոց 4-րդ փակուղի թիվ 2 (հողամասի մակերեսը՝ 0․0645 հա) և Չարենցավան համայնք գյուղ Բջնի 12-րդ փողոց 4-րդ փակուղի թիվ 2/1 (հողամասի մակերեսը՝ 0․0645 հա) միավորներ: 2. Սույն որոշմամբ սահմանված իրավունքները գրանցել ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ում` համաձայն «Գեոլենդ» ՍՊԸ-ի կողմից հաստատված հատակագծերի։ 3. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կոմունալ տնտեսության բաժնի պետ Բ. Բալբաբյանի վրա: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: