Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-իթիվ 1920-Ն որոշման 64-րդ կետի դրույթներով և հինք ընդունելով ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 01.02.2023 թ. թիվ 5 եզրակացությունը. Չարենցավան համայնքի ավագանին որոշում է.
1. Սեփականության իրավունքով Էրիկ Միրաքյանին պատկանող 07-019-0201-0049 ծածկագրով 0.05489 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքի նպատակային նշանակությունը համարել փոխվածորպես բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատմանը հաջորդող օրվանից: |