Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման դրույթներով և հաշվի առնելով Ն. Չիլինգարյանի 2024 թվականի հունիսի 26-ի թիվ 3007/07 դիմումը` որոշում եմ.
1. Ճանաչել օրինական սեփականության իրավունքով Նիկոլայ Չիլինգարյանին պատկանող ք. Չարենցավան Սարալանջ թաղամաս 2–րդ փողոցթիվ 1հասցեում գտնվող 0.06000 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողամասում ինքնակամ կառուցված 234.83 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, 7.22 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը և 2.93 քմ մակերեսով պարիսպը՝ համաձայն հատակագծիև «Պիռամիդա» ՍՊԸ-ի կողմից հաստատված հաշվառման /չափագրման/ տվյալների մուտքագրման 2023AGGPDG ծածկագրի:
2. Օրինական ճանաչված շինության համար 30-օրյա ժամկետում Չարենցավան համայնքի 900135101559 հաշվարկային հաշվին վճարել 350.000 ՀՀ դրամ:
3. Սույն որոշմամբ սահմանված իրավունքները գրանցել ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ում:
4. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կոմունալ տնտեսության բաժնի պետ Բ. Բալբաբյանի վրա:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: