Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետի, «Շրջակա միջավայրի
վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 11-րդ և 16-րդ հոդվածների, ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի Հանրության իրազեկման և հանրային լսումների ծանուցման բովանդակությունը, հանրային լսումների ընթացակարգը, շրջակամիջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացում շահագրգիռ հանրության կարծիքների, դիտողությունների և առաջարկությունների ներկայացման, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից նախնական համաձայնության կամ անհամաձայնության տրամադրման ընթացակարգը և ժամկետները սահմանելու մասին N 1325-Ն որոշման 28-րդ կետով, Չարենցավան համայնքի ավագանին որոշում է.
1.Տալ նախնական համաձայնություն«Սաքշին» ՍՊԸ-ի կողմից նախատեսվող ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Արզական բնակավայրի տարածքում Գյումուշի բազալտների հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների նախատեսվող գործունեության իրականացմանը։
2 Սույն որոշումը, հանրային լսման արձանագրություննո ւտեսագրությունը օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում տրամադրել լիազոր մարմնին և նախաձեռնողին։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։