Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2002 թվականի փետրվարի 02-ի թիվ 88-Ն, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման դրույթներով և հիմք ընդունելով Հ. Մխիթարյանի 2024 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ 4369/07 դիմումը` որոշում եմ.
1. Հ. Մխիթարյանին սեփականության իրավունքով պատկանող 29.1 քմ մակերեսով ք. Չարենցավան 1–ին թաղամաս 9-րդ շենք թիվ 3 բնակարանի գործառնական նշանակությունը թույլատրել փոփոխելու բնակարանից որպես հասարակական շինություն:
2. Նշված շինությունը հասցեավորել որպես ք. Չարենցավան 1–ին թաղամաս 9-րդ շենք թիվ 29 շինություն /առևտրի սրահ/:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
4. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կոմունալ տնտեսության բաժնի պետ Բ. Բալբաբյանի վրա: