Այսօր: Հինգշաբթի, 12 Հունիսի 2025թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 48
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



09 հունիսի 2025 թ.

ԱՎԱԳԱՆՈՒ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄԻՑ ԻՐԱՎԱՍՈՒ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի  օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, համաձայն Չարենցավան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 01-ի  N 68-Ա որոշմամբ հաստատված Չարենցավան համայնքի ավագանու կանոնակարգի 96-րդ կետի, որոշում եմ.

1. Չարենցավան համայնքի  ավագանու 2025 թվականի հունիսի 16-ին անցկացվելիք հինգերորդ նստաշրջանի հերթական թիվ 6 նիստին ներկայացվող նախագծերի քննարկման համար սահմանել իրավասու հանձնաժողովներ.

1.1 Ֆինանսաբյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով

●/նախագիծ 54-Ն/ Չարենցավան համայնքի ավագանու 2024  թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 111-Ն  որոշման մեջ փոփոխություններ կատարելու  մասին:

●/նախագիծ 55-Ա/ Չարենցավանհամայնքի 2025 թվականիբյուջեիվարչականմասիպահուստայինֆոնդիցգումարհատկացնելումասին:

●/նախագիծ 56-Ա/ Չարենցավան համայնքի 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին:

1.2. Կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով`

● /նախագիծ 57-Ա/Չարենցավան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 110–Ա որոշման մեջ փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին։

  1.3.Քաղաքաշինության, գյուղատնտեսության, բնապահպանության և ենթակառուցվածքների մշտական հանձնաժողով՝`

● /նախագիծ 58-Ա/ Քաղաքացուն սեփականության իրավունքով պատկանող շինության զբաղեցրած հողատարածքը ուղղակի վաճառքով օտարելու մասին:

● /նախագիծ 59-Ա/ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքին Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Չարենցավան քաղաքի 6-րդ թաղամաս 19-րդ շենք թիվ 2  հասցեում գտնվող գրադարանի շենքի նվիրաբերությունն ընդունելու մասին:

● /նախագիծ 61-Ա/ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի սեփականություն հանդիսացող բնակարանը նվիրատվության եղանակով վարձակալին օտարելու համաձայնություն տալու մասին:

 

 

 

 

 

 

 

 

1.4. Իրավա-հասարակական հարցերի մշտական հանձնաժողով`

 

● /նախագիծ 60-Ա/Համայնքային շահերի պաշտպանության նպատակով իրավասու դատարան հայց հարուցելու և Չարենցավան համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 14-ի թիվ 100-Ա որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը  ուժը կորցրած ճանաչելու մասին:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayk@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner