Այսօր: Շաբաթ, 27 Հուլիսի 2024թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1186
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Չարենցավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, (226) 43434, charentsavan.kotayk@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 հուլիսի 2024 թվականի N 1186

ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՓԱՍՏԱՑԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՉԱՓՈՎ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ղեկավարվելով «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասի իրավական կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ին ընդունված օրենքի 7-րդ հոդվածի 2–րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ, հաշվի առնելով, որ օրինական հատկացված հողամասին կից ինքնակամ զբաղեցրած հողամասը և օրինական հատկացված հողամասը մինչև 2001թ.-ի մայիսի 15-ը ունեցել է նույն սահմանագիծն ու փաստացի օգտագործել և մինչ օրս օգտագործվում է Կարմեն Մեժլումյանի կողմից, քարտեզագրվել և նույն սահմանագծով ճանաչվել է որպես մեկ միավոր, ինչը երևում է համայնքի հողակադաստրային քարտեզում և այն, որ օրինական և նշված ինքնակամ զբաղեցրած հողամասը չի գտնվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, չի առաջացնում սերվիտուտ՝  որոշում եմ.

1.     Կարմեն Մեժլումյանի կողմից փաստացի օգտագործվող 07-015-0018-0015 կադաստրային ծածկագրով 2951.8 քմ մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի սեփականության իրավունքը ճանաչել ամբողջությամբ:

2.    Նշված հողատարածքը հասցեավորել որպես «Չարենցավան համայնք գյուղ Արզական Ե. Չարենցի փողոց 2–րդ փակուղի թիվ 1/2»:

3.    Ճանաչել Կարմեն Մեժլումյանի 149.3 քմ մակերեսով բնակելի տան սեփականության իրավունքը՝ համաձայն կադաստրային կոմիտեում հաշվառված չափագրման տվյալների մուտքագրման 2024KKMBLR ծածկագրի և կադաստրային գործի։

4.    Չարենցավան համայնք, գյուղ Արզական Ե. Չարենցի փողոց 2–րդ փակուղի թիվ 1/2 հասցեի 2951.8 քմ մակերեսով բնակելի կառուցապատման հողամասի վրա 1990 թվականին հաշվառված ինքնակամ կառուցված 117.3 քմ մակերեսով բնակելի տունը համարել օրինական` համաձայն կադաստրային կոմիտեում հաշվառված չափագրման տվյալների մուտքագրման 2024KKMBLR ծածկագրի:

5. Սույն որոշումը սահմանված կարգով ենթակա է գրանցման ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ում:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayk@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner