Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ և 65-րդ հոդվածների դրույթներով. Չարենցավան համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել Չարենցավան համայնքի ավագանու արտահերթ թիվ 1 նիստի օրակարգը`
1) Չարենցավան համայնքի 2024 թվականի բյուջեի 4-րդ եռամսյակի եկամուտների և ծախսերի կատարողականի հաղորդման մասին։
2) Չարենցավան համայնքում մասնակցային բյուջետավորման գործընթաց սկսելու մասին։
3) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 111-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։
4) Սեփականություն իրավունքով Վիտալենդ ՍՊԸ-ին պատկանող հողատարածքի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության թույլտվություն տալու մասին։
5) Սեփականություն իրավունքով քաղաքացիներին պատկանող հողատարածքների նպատակային և գործառնական նշանակության փոփոխության թույլտվություն տալու մասին։
6) «Հատիկ» ՍՊԸ-ի կողմից նախատեսվող ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Կարենիս բնակավայրի վարչական տարածքում գտնվող Գյումուշի լիթուդային պեմզայի հանքավայրում արդյունահանման աշխատանքների իրականացմանը նախնական համաձայնություն տալու մասին։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|