Այսօր: Հինգշաբթի, 6 Հոկտեմբերի 2022թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 49
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Չարենցավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, (226) 43434, charentsavan.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 հուլիսի 2022 թվականի N 49

ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ, ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԸ, ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ԵՎ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԱՅԻՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով,«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ  հոդվածով ՝

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.

Չարենցավան համայնքի սեփականություն հանդիսացող բնակարանները, բնակելի տները, բնակելի տարածքները և հանրակացարանային բնակելի շենքերի բնակարանները կարող են Չարենցավան համայնքի ավագանու որոշմամբ սեփականության իրավունքով նվիրատվության եղանակով օտարվել այլ անձին (անձանց) կամ ընտանիքներին, որոնք՝

1.     «Հայաստանի Հանրապետության պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» և «Պետական բնակարանային ֆոնդի բնակարանների անհատույց մասնավորեցման մասին» օրենքներին համապատասխան հանդիսացել են սեփականաշնորհման (մասնավորեցման) սուբեկտ կամ  վարձակալ, դրանց գործողության ժամանակահատվածում չեն սեփականաշնորհել (մասնավորեցրել) իրենց բնակարանները կամ բնակելի տները, ներկայումս հաշվառված ու մշտապես (փաստացի ) բնակվում են այդ բնակարաններում, բնակելի տներում կամ հանրակացարանայիբ բնակելի շենքերի բնակարաններում.

2.    Հայաստանի Հանրապետության կառավարության, պետական այլ մարմինների կամ տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների և կարգադրությունների կամ պետական մասնակցությամբ ընկերությունների (պետական ձեռնարկությունների ) կողմից  տրամադրված օրդերների (այլ փաստաթղթերի) կամ սահմանված կարգով ուժի մեջ մտած դատական ակտերի հիման վրա մշտապես (փաստացի )բնակվում են դրանցում.

3.    Վերաբնակեցվել են վթարային քանդման ենթակա շենքերից և նոր տրամադրված բնակարանները տիրապետում և օգտագործում են՝ պայմանագրերին համապատասխան.

4.    1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած այն անձանց, ովքեր բնակարաններում, բնակելի տներում, բնակելի տարածքներում և հանրակացարանային բնակելի շենքերի բնակարաններում բնակվում և հաշվառված են (այդ թվում փաստացի ) 10 /տասը/ տարվանից ավելի.

5.    Համայնքային սեփականություն հանդիսացող բնակարաններում, բնակելի տներում, բնակելի տարածքներում և հանրակացարանային բնակելի  շենքերի բնակարաններում 15 /տասնհինգ/  տարի և ավելի բնակվում  /բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է, որպես  սեփական գույք/ և հաշվառված են դրանցում  (այդ թվում փաստացի ):

6.   Ուժը կորցրած ճանաչել Չարենցավան համայնքի ավագանու 2010 թվականի հունվարի   19-ի «Չարենցավան համայնքի սեփականություն հանդիսացող բնակարանները նվիրատվության եղանակով օտարելու համաձայնություն տալու մասին » թիվ  08-Ն որոշումը:

7.    Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հաստատմանը հաջորդող օրվանից:


Կողմ -9

ԲԱԲԱՅԱՆ ՎԱԼԵՐԻ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՆԱՏՈԼԻ

ԴԱՎԹՅԱՆ ԿԱՐԵՆ

ԵՐԻՑՅԱՆ ԳԱԳԻԿ

ԽԼՂԱԹՅԱՆ ԱՐՍԵՆ

ՊՈՂՈՍՅԱՆ ՄՆԱՑԱԿԱՆ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՆՈՐԱՅՐ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՍԱՐԳԻՍ

ՓԱՆՈՍՅԱՆ ԱՐԹՈՒՐ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2071
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner