Հանգստի Աշխարհ ՍՊԸ-ի տնօրեն Դավիթ Մինասյանը դիմել է իր գործունեության վայրում` Չարենցավան համայնք գ. Արզական Անտառային 8 հասցեում գտնվող 423,5քմ մակերեսով հյուրանոցային համալիրում, ոգելից խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների իրացման թույլտվություն ստանալու խնդրանքով (մտից N5253/12 առ 2025 թվականի նոյեմբերի 06-ի):
Հաշվի առնելով, որ ըստ N394922 անդորրագրի դիմումատուն 2025 թվականի չորրորդ եռամսյակի համար կատարել է Չարենցավան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 20-ի N 106-Ն որոշմամբ նախատեսված վճարումները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` որոշում եմ.
1. Հանգստի Աշխարհ ՍՊԸ-ին 2025 թվականի չորրորդ եռամսյակի ընթացքում թույլատրել իր գործունեության վայրում` Չարենցավան համայնք գ. Արզական Անտառային 8 հասցեում գտնվող հյուրանոցային համալիրում, իրականացնելու ոգելից խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների իրացում (Թույլտվությոն N461):
2. Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Վ. Բարսամյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից: