Առաջնորդվելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 46-րդ հոդվածներով, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման դրույթներով, ինչպես նաև հաշվի առնելով Վ. Հովհաննիսյանի 2021 թվականի նոյեմբերի 24-ի թիվ 5002/07 դիմումը` որոշում եմ.
Տալ համաձայնություն համատեղ սեփականության իրավունքով Վահե, Արտաշես, Արսեն Հովհաննիսյաններին և Գոհար Պետրոսյանին պատկանող բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության Չարենցավան համայնք գյուղ Արզական Բարեկամության փողոց թիվ 75/1 հողատարածքը բաժանել 2 միավորի և հասցեավորել որպես Չարենցավան համայնք գյուղ Արզական Բարեկամության փողոց թիվ 75/1 (հողամասի մակերեսը՝ 1720.5 քմ) և Չարենցավան համայնք գյուղ Արզական Բարեկամության փողոց թիվ 75/2 (հողամասի մակերեսը՝ 342 քմ) միավորներ:
2. Սույն որոշմամբ սահմանված իրավունքները գրանցել ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ում:
3. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կոմունալ տնտեսության բաժնի պետ Բ. Բալբաբյանի վրա:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: