Առաջնորդվելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 46-րդ հոդվածներով, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն և 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշումների դրույթներով, ինչպես նաև հաշվի առնելով Վ․ Այվազյանի 2024 թվականի դեկտեմբերի 13-ի դիմումը` որոշում եմ.
1. Տալ համաձայնություն սեփականության իրավունքով Վախթանգ Այվազյանին պատկանող ք․ Չարենցավան Մելտոնյան փողոց թիվ 5/3 /հողամասի մակերեսը՝ 0․0024 հա/ և ք․ Չարենցավան Մելտոնյան փողոց թիվ 5/4 /հողամասի մակերեսը՝ 0․01623 հա/ գույքը միավորել` դարձնելով մեկ միավոր և հասցեավորել որպես ք․ Չարենցավան Մելտոնյան փողոց թիվ 5/3 /ընդհանուր մակերեսը՝ 0․01863 հա/ համարելով փոխված ամբողջ հողատարածքի գործառնական նշանակությունը բնակավայրերի խառը կառուցապատման հողատարածքից որպես բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողատարածք։
2. Սույն որոշմամբ սահմանված իրավունքները գրանցել ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ում:
3. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կոմունալ տնտեսության բաժնի պետ Բ. Բալբաբյանի վրա:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։