Այսօր: Հինգշաբթի, 6 Նոյեմբերի 2025թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 37
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



04 նոյեմբերի 2025 թ.

ԱՆԳՈՐԾՈՒՆԱԿ ՆՈՐԱՅՐ ՍԻՄԻԿԻ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԽՆԱՄԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի N 218 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 33-րդ, 34-րդ, 36-րդ և 37-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի, հիմք ընդունելով Նորայր Սիմիկի Հովսեփյանին անգործունակ ճանաչելու մասին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2021 թվականի մայիսի 31-ի օրինական ուժի մեջ մտած վճիռը, հաշվի առնելով Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամաս, 27-րդ շենք բնակարան 23 հասցեի բնակիչ Սիմիկ Վարդանի Հովսեփյանի դիմումը՝ որոշում եմ.

1. 1980 թվականի դեկտեմբերի 20-ին ծնված անգործունակ Նորայր Սիմիկի Հովսեփյանի նկատմամբ խնամակալ նշանակել հորը՝ 1957 թվականի հուլիսի 01-ին ծնված Սիմիկ Վարդանի Հովսեփյանին։

2. Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովին՝ իրականացնել վերահսկողություն Սիմիկ Վարդանի Հովսեփյանի վրա դրված պարտականությունների կատարման նկատմամբ։

3. Ուժը կորցրած ճանաչել Չարենցավանի համայնքի ղեկավարի 2022 թվականի փետրվարի 23-ի «Անգործունակ Նորայր Սիմիկի Հովսեփյանի նկատմամբ խնամակալ նշանակելու մասին» համար 218 որոշումը։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սիմիկ Վարդանի Հովսեփյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayk@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner