Անահիտ Մկրտչյան Մերուժի անհատ ձեռնարկատերը դիմել է իր գործունեության վայրում` Չարենցավան համայնք գ. Արզական Երևանի փողոց տուն 45 հասցեում գտնվող 60քմ մակերեսով առևտրի օբյեկտում, ոգելից և ակոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվություն ստանալու խնդրանքով (մտից N69 /12 առ 2025 թվականի հունվարի 09-ի):
Հաշվի առնելով, որ ըստ N36255 անդորրագրի դիմումատուն 2025 թվականի առաջին կիսամյակի համար կատարել է Չարենցավան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 20-ի N 106-Ն որոշմամբ նախատեսված վճարումները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` որոշում եմ.
1․Անահիտ Մկրտչյան Մերուժի անհատ ձեռնարկատիրոջը 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում թույլատրել իր գործունեության վայրում` Չարենցավան համայնք գ. Արզական Երևանի փողոց տուն 45 հասցեում գտնվող առևտրի օբյեկտում, ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառք (Թույլտվություն N19):
2.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Վ. Բարսամյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից: