Նազարյան Երջանիկ անհատ ձեռնարկատերը դիմել է իր գործունեության վայրում` Չարենցավան համայնքի, Ալափարս գյուղի 14-րդ փողոց թիվ 39/1 շինության տարածքում գտնվող 45քմ մակերեսով առևտրի օբյեկտում, ոգելից խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվություն ստանալու խնդրանքով (մտից N3348/12 առ 2025 թվականի հունիսի 27-ի):
Հաշվի առնելով, որ ըստ N006277 անդորրագրի դիմումատուն 2025 թվականի երկրորդ կիսամյակի համար կատարել է Չարենցավան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 20-ի N 106-Ն որոշմամբ նախատեսված վճարումները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` որոշում եմ.
1. Նազարյան Երջանիկ անհատ ձեռնարկատիրոջը 2025 թվականի երկրորդ կիսամյակի ընթացքում թույլատրել իր գործունեության վայրում` Չարենցավան համայնք, Ալափարս գյուղի 14-րդ փողոց թիվ 39/1 շինության տարածքում գտնվող առևտրի օբյեկտում, իրականացնելու ոգելից խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառք (Թույլտվություն N 323):
2. Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման,եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Վ. Բարսամյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից: