Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով` որոշում եմ.
1. Չարենցավան համայնքի ղեկավարի 2025 թվականի սեպտեմբերի 09-ի Արթուր Էդուարդի Սահակյանին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին» թիվ 1060 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը՝ 1 որոշման վերնագրում ԵՆԹԱՐԿԵԼՈՒ բառից հետո լրացնել , ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՆԴԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՆԱԽԿԻՆ ՏԵՍՔԻ ԲԵՐԵԼՈՒ բառերով․
2. որոշման 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ՝
1. Ապամոնտաժել Չարենցավան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասում Արթուր Էդուարդի Սահակյանի կողմից ինքնակամ տեղադրված ցանկապատը և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը բերել նախկին տեսքի, Արթուր Էդուարդի Սահակյանին ենթարկել վարչական պատասխանատվության` Օրենսգրքի 154-րդ հոդվածով /3-րդ մաս / նախատեսված խախտում թույլ տալու համար և նշանակել վարչական տուգանք 2.000.000 /երկու միլիոն/ ՀՀ դրամի չափով։
3 որոշման մեջ ավելացնել 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ կետերը հետևյալ բովանդակությամբ՝ 6. Ապահովել ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշման կատարումը։։ 7. Առաջարկել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Չարենցավանի բաժնի պետին՝ սույն որոշման 6-րդ կետի համաձայն՝ Չարենցավանի համայնքապետարանի կողմից վարչական հարկադրանքի միջոցներ կիրառվելու ընթացքում, համապատասխան վայրում ապահովել հասարակական կարգի պահպանումը։։ 8.Սույն որոշմամբ նախատեսված ապամոնտաժման ու դրան զուգորդող այլ աշխատանքների իրականացման հետ կապված ծախսերը փոխհատուցում է ինքնակամ կառույցն իրականացրած անձը:։ 9. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Չարենցավանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակկոմունալ տնտեսության բաժնի պետը։։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: