Չարենցավան համայնքի, Ալափարս գյուղի բնակիչ Մանվել Ռազմիկի Անտոնյանը դիմել է Չարենցավան համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնին իր անչափահաս երեխային՝ Խաչիկ Մանվելի Անտոնյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող գույքի բաժնեմասը օտարելու թույլտվություն ստանալու խնդրանքով: Հաշվի առնելով վերոգրյալը և հիմք ընդունելով խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2025 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ 39 նիստի արձանագրությունը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Քաղաքացիական օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ մասով, «Ընտանեկան օրենսգրքի» 47-րդ հոդվածի 3-րդ մասով և հաշվի առնելով, որ անչափահաս երեխայի իրավունքները խախտված չեն որոշում եմ.
1. Թույլատրել՝ Մանվել Ռազմիկի Անտոնյանին /ծնված 10.02.1972թ./ օտարելու իր անչափահաս երեխային` Խաչիկ Մանվելի Անտոնյանին /ծնված 18.12.2010թ./ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Ալափարս գյուղում գտնվող բնակելի կառուցապատման հողամասի՝ /հասցե՝ մարզ Կոտայք, համայնք Չարենցավան, գյուղ Ալափարս, 5-րդ փողոց, 12 հողամաս, կադաստրային ծածկագիր՝ 07-008-0070-0010, վկայական՝ N 23102025-07-0094/ երեխային պատկանող համապատասխանաբար 1/3 բաժնեմասը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: