Հիմք ընդունելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Չարենցավանի բաժնի 2025 թվականի հուլիսի 07-ի N 71-18-857-25թ․ գրությունը, Գրին Գլեն ՓԲ ընկերության տնօրեն Ա․Նանագուլյանի գրությունը և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 48-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի ա և բ) կետերով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 219.1-րդ հոդվածով` որոշում եմ.
1. Գեղամ Վարդգեսի Հովհաննիսյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ:
2․ Վարչական Վարչական վարույթի քննարկման օրը նշանակել 2025 թվականի հուլիսի 21-ին, ժամը 11:00-ին: ք. Չարենցավան, Կ. Դեմիրճյանի անվ. հրապարակ 1 հասցեում, Չարենցավանի համայնքապետարանի շենքում /նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով/:
3․Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել վարչական վարույթի մասնակիցներին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: