Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման դրույթներով, համաձայն «Գոռ Սահակյան» Ա/Ձ-ի կողմից հաստատված հատակագծի և կադաստրային կոմիտեում հաշվառված չափագրման տվյալների մուտքագրման 2025FY8F6Yծածկագրի, հաշվի առնելով, որ նշված հողամասը չի դասվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չի գտնվում ինժեներատրասպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝ որոշում եմ.
1. ՃանաչելՍիլվա Գաբրիելյանի կողմից 07-008-0347-0003 ծածկագրով 500 քմ մակերեսով հողատարածքից մինչև 20 տոկոս ավել օգտագործվող 18.3 քմմակերեսով հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը:
2. 07-008-0347-0003 ծածկագրով հողատարածքը հասցեավորել «Չարենցավան համայնք գյուղ Ալափարս, Սարալանջ թաղամաս, 24-րդ փողոց, թիվ 18»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: