Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35–րդ հոդվածի 1–ին մասի 22–րդ և 24–րդ կետերի, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29–րդ, 50–րդ, 51–րդ և 55–րդ կետերի և 2008 թվականի նոյեմբերի 13–ի թիվ 1328–Ն որոշման, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մնացական Պողոսյանի կողմից որպես սեփական գույք տիրապետվող բնակելի նշանակության բնակելի տունը /կառուցված 1990 թվականին/ և փաստացի առկա 215.0 քմ մակերեսով բնակելի կառուցապատման հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60–րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում՝ այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով Մ. Պողոսյանի 2024 թվականի հուլիսի 17-ի թիվ 3456/07 դիմումը` որոշում եմ.
1. Չարենցավան համայնքի Բջնի գյուղում գտնվող 115.3 քմ մակերեսով բնակելի տան և 07-019-0047-0022 կադաստրային ծածկագրով 215.0 քմ մակերեսով բնակելի կառուցապատման սահմանազատված հողամասի նկատմամբ ճանաչել Մնացական Պողոսյանի /ծնված՝01.05.1974թ./ սեփականության իրավունքը։
2. Սույն որոշման 1–ին կետում նշված անշարժ գույքին տրամադրել հասցե՝ Չարենցավան համայնք, գյուղ Բջնի 10–րդ փողոց 3–րդ նրբանցք, թիվ 8/2։
3. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կոմունալ տնտեսության բաժնի պետ Բ. Բալբաբյանի վրա:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: