Լուսինե Առաքելյան Խաչատուրի անհատ ձեռնարկատերը դիմել է իր գործունեության վայրում` ք․ Չարենցավան Պռոշյան փողոց թիվ 2 շինության տարածքում գտնվող խանութում, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի թույլտվություն ստանալու խնդրանքով (մտից N3560/12 առ 2025 թվականի հուլիսի 11-ի):
Հաշվի առնելով, որ ըստ N 22015656 անդորրագրի դիմումատուն 2025 թվականի երկրորդ կիսամյակի համար կատարել է Չարենցավան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 20-ի N 106-Ն որոշմամբ նախատեսված վճարումները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով` որոշում եմ.
1. Լուսինե Առաքելյան Խաչատուրի անհատ ձեռնարկատիրոջը 2025 թվականի երկրորդ կիսամյակի ընթացքում թույլատրել իր գործունեության վայրում` ք․ Չարենցավան Պռոշյան փողոց թիվ 2 շինության տարածքում գտնվող խանութում իրականացնելու թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառք (Թույլտվություն N377):
2. Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման,եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Վ. Բարսամյանի վրա:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից: