Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետի, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 16-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի, ՀՀ կառավարության 2014 թվականինոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման 28-րդ կետի, Չարենցավան համայնքի ավագանին որոշում է.
1. «ԼԵՎ-ՇԻՆ» ՍՊԸ-ի կողմից նախատեսվող ՀՀ Կոտայքի մարզի Ֆանտանի բազալտի հանքավայրի հարավային տեղամասի օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրությունների կատարմանը տրամադրել նախնական համաձայնություն։
2. Սույն որոշումը, հանրային լսման արձանագրությունն ու տեսագրությունը օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում տրամադրել լիազոր մարմնին և նախաձեռնողին։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։