Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 64-րդ կետի դրույթներով, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման դրույթներով, հիմք ընդունելով Կոտայք-7 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթուղթը, համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 14-ի թիվ 97-Ն որոշումը և հաշվի առնելով Զ. Բաղումյանի 04.03.2025թ. թիվ 928/07 դիմումը՝ որոշում եմ.
1. Սեփականության իրավունքով Զվարդ Բաղումյանին պատկանող Չարենցավան համայնք գյուղ Արզական վարչական տարածքում գտնվող 07-015-0162-0234 կադաստրային ծածկագրով հողամասինպատակային նշանակությունը փոխել որպես բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս և հասցեավորել որպես <<Չարենցավան համայնք, գյուղ Արզական, Ավազան թաղամաս, 4-րդ փողոց թիվ 56/12>>։
2. Սույն որոշմամբ սահմանված իրավունքները գրանցել ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ում:
3. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կոմունալ տնտեսության բաժնի պետ Բ. Բալբաբյանի վրա:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: