Քաղաքացի Աննա Թորոսյանը դիմել է ք. Չարենցավան 6-րդ թաղամասի 32-րդ շենքի թիվ 29 հասցեով բնակարանի նկատմամբ Չարենցավան համայնքի սեփականության իրավունքը նվիրատվությամբ օտարելու խնդրանքով: Հիմք ընդունելով համայնքի ղեկավարին կից բնակարանային հարցերով հանձնաժողովի 2025 թվականի հունիսի 12-ի թիվ 2 նիստի արձանագրությունը, համայնքի ավագանու 2025 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 71-Ա որոշումը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով` որոշում եմ.
1. Չարենցավան քաղաքի 6-րդ թաղամասի 32-րդ շենքի թիվ 29, երկու սենյակից բաղկացած 56.04 (հիսունվեց ու չորս) քմ ընդհանուր մակերեսով, 12 900 000 (տասներկու միլիոն ինը հարյուր հազար) դրամ շուկայական արժեքով բնակարանը նվիրատվության եղանակով օտարել վարձակալին որպես նրա սեփականություն, ինչի մասին կնքել համապատասխան պայմանագիր:
2. Բնակարանի սեփականատեր ճանաչել՝ Աննա Թորոսյանին։
3. Հիշյալ բնակարանը սահմանված կարգով հանել համայնքի սեփականություն հանդիսացող գույքի ցանկից:
4. Սեփականատերը պարտավոր է վճարել` Համայնքային սեփականություն հանդիսացող գույքի պետական գրանցման համար Չարենցավանի համայնքապետարանի 900135101211 հաշվեհամարին վճարել 30000 (երեսուն հազար) դրամ
5. Հանձնարարել Չարենցավանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կումունալ տնտ. բաժնի պետ Բենիկ Բալբաբյանին կնքել նշված բնակարանի նվիրատվության պայմանագիրը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից: