Նաիրա Զաքարյան Սյոմայի անհատ ձեռնարկատերը դիմել է իր գործունեության վայրում` Չարենցավան համայնք, գ․ Արզական Չարենցավանի խճուղի թիվ 2 հասցեում գտնվող 23քմ մակերեսով հանրային սննդի օբյեկտում, հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն ստանալու խնդրանքով (մտից N21/12 առ 2025 թվականի հունվարի 07-ի):
Հաշվի առնելով, որ ըստ N002552 անդորրագրի դիմումատուն 202 թվականի առաջին եռամսյակի համար կատարել է Չարենցավան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 20-ի N 106-Ն որոշմամբ նախատեսված վճարումները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` որոշում եմ.
1․Նաիրա Զաքարյան Սյոմայի անհատ ձեռնարկատիրոջը 2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում թույլատրել իր գործունեության վայրում` Չարենցավան համայնք, գ․ Արզական Չարենցավանի խճուղի թիվ 2 հասցեում գտնվող հանրային սննդի օբյեկտում, իրականացնելու հանրային սննդի կազմակերպում և իրացում (Թույլտվություն N 08):
2.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Վ. Բարսամյանի վրա:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից: