Այսօր: Չորեքշաբթի, 12 Մարտի 2025թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 122
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 290
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Չարենցավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, (226) 43434, charentsavan.kotayk@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 փետրվարի 2025 թվականի N 290

ԱՎԱԳԱՆՈՒ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄԻՑ ԻՐԱՎԱՍՈՒ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի  օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, համաձայն Չարենցավան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 01-ի  N 68-Ա որոշմամբ հաստատված Չարենցավան համայնքի ավագանու կանոնակարգի 96-րդ կետի, որոշում եմ.

1. Չարենցավան համայնքի  ավագանու 2025 թվականի փետրվարի 18-ին անցկացվելիք հինգերորդ նստաշրջանի հերթական թիվ 2 նիստին ներկայացվող նախագծերի քննարկման համար սահմանել իրավասու հանձնաժողովներ.

1.1 Ֆինանսաբյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով`

 

●/նախագիծ 10/ Չարենցավան համայնքի սեփականություն հանդիսացող JAC մակնիշի բեռնաուղևորատար ավտոմեքենան անհատույց կարգով Չարենցավան համայնքի  Մշակույթ ՀՈԱԿ-ին տրամադրելու  թույլտվություն տալու մասին:

●/նախագիծ 12/ Չարենցավանհամայնքի 2025 թվականիբյուջեիվարչականմասիպահուստայինֆոնդիցգումարհատկացնելումասին։

●/նախագիծ 13/Չարենցավանհամայնքիավագանու 2024 թվականիդեկտեմբերի 20-իթիվ 111-Ն  որոշմանմեջփոփոխություններկատարելու  մասին։

●/նախագիծ 14/ Չարենցավան համայնքի սեփականության 2024 թվականի ամենամյա գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին:

 

 1.2. Քաղաքաշինության, գյուղատնտեսության, բնապահպանության և ենթակառուցվածքների մշտական հանձնաժողով՝`

 

●/նախագիծ 11/«Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ ՍՊ ընկերությունում Չարենցավան համայնքի կողմից լիազորված ներկայացուցիչ նշանակելու մասին։

●/նախագիծ 17/Քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող շինությունների զբաղեցրած հողատարածքները ուղղակի վաճառքով օտարելու մասին։

●/նախագիծ 18/ Սեփականության իրավունքով Մաթևոս Ապերյանին պատկանող հողատարածքի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության թույլտվություն տալու մասին։

 

 

 

 

●/նախագիծ 19/ Սեփականության իրավունքով Պիոն ՍՊԸ-ին պատկանող հողատարածքների նպատակային և գործառնական նշանակության փոփոխության թույլտվություն տալու մասին։

●/նախագիծ 20/  Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի աղբահանության և սանիտարական մաքրման կառավարման 2025-2028թթ.ռազմավարական պլանը հաստատելու մասին։

●/նախագիծ 21/  Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի սեփականություն հանդիսացող բնակարանները նվիրատվության եղանակով վարձակալին օտարելու համաձայնություն տալու մասին։

●/նախագիծ 22/  Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզիՉարենցավան համայնքի ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող բնակարանը նվիրատվության եղանակով համասեփականատերերին օտարելու համաձայնություն տալու մասին:

1.3  Համայնքի զարգացման ռազմավարության և ծրագրերի մշտական հանձնաժողով

●/նախագիծ 15/  Չարենցավան համայնքի 2025 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին:

 

1.4 Իրավա-հասարակական հարցերի մշտական հանձնաժողով`

 

/նախագիծ 9/Չարենցավանի համայնքապետարանի և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների արխիվային փաստաթղթերի սեփականության իրավունքը պետությանը  փոխանցելու մասին։

/նախագիծ 16/Չարենցավան համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները և իրականացման կարգը սահմանելու և Չարենցավան համայնքի ավագանու 2021 թվականի մարտի 18-ի թիվ 9-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayk@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner