Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշումների, հաշվի առնելով Կարինե Աբգարյանի համաձայնությունը` որոշում եմ.
1.Օրինական ճանաչված Չարենցավան համայնքի սեփականություն հանդիսացող հիմք` N 14052025-07-0234 վկայական) ք․ Չարենցավան Ե․Չարենցիփողոց թիվ 16/10 հասցեում գտնվող 128.07 քմ արտաքին մակերեսով ավտոտեխսպասարկման կայանը և 128․1 քմ մակերեսով հողատարածքը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Կարինե Աբգարյանին:
2.Ուղղակի վաճառքի գները սահմանված են հետևյալ հաշվարկով.
1) ավտոտեխսպասարկման կայանի 1 քառակուսի մետրի համար` 15060 (տասնհինգ հազար վաթսուն) դրամ (տարածագնահատման 12-րդ գոտի):
2) առանձնացված հողամասի 1 քառակուսի մետրի կադաստրային արժեքը` 2890 (երկու հազար ութ հարյուր իննսուն) դրամ:
3. Կարինե Աբգարյանը պարտավոր է վճարել.
1) համայնքապետարանի 900135101559 հաշվեհամարին` 1929000 (մեկ միլիոն ինը հարյուր քսանինը հազար) դրամ` ավտոտեխսպասարկման կայանի գինը.
2) համայնքապետարանի 900135101484 հաշվեհամարին` 371000 (երեք հարյուր յոթանասունմեկ հազար) դրամ` հողամասի գինը:
4. Համայնքային սեփականություն հանդիսացող գույքի պետական գրանցման համար համայնքապետարանի 900135101211 հաշվեհամարին վճարել 30000 (երեսուն հազար) դրամ:
5. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների և տուրքերի վճարումը կատարվում է Կարինե Աբգարյանի կողմից:
6.Հանձնարարել Չարենցավանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կումունալ տնտ. բաժնի պետ Բենիկ Բալբաբյանին ինքնակամ կառույցն իրականացրած անձի կողմից սույն որոշման 1-ին կետում նշված կառույցի և դրա համար առանձնացված հողամասի օտարման համար համայնքի ղեկավարի անունից Կարինե Աբգարյանի հետ կնքել անշարժ գույքի և հողատարածքի օտարման պայմանագիր:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: