| 
   
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է. 
 1. Հաստատել Չարենցավան համայնքի 2022 թվականի բյուջեն (հավելված 1` հատված 1, 2, 3,4,5, 6). 
    1) եկամուտների գծով` 1350000.0 հազ. դրամ,  
    2) ծախսերի գծով` 1350000.0 հազ. դրամ, 
ա. հաստատել համայնքի բյուջեի եկամուտները` ըստ առանձին եկամտատեսակների` (հավելված 1` հատված 1). 
բ. հաստատել համայնքի բյուջեի ծախսերը` ըստ գործառնական դասակարգման` (հավելված 1` հատված 2). 
գ. հաստատել համայնքի բյուջեի ծախսերը` ըստ տնտեսագիտական դասակարգման` (հավելված 1` հատված 3). 
դ. հաստատել համայնքի բյուջեի ծախսերը` ըստ տնտեսագիտական և գործառնական դասակարգման (հավելված 1` հատված 6). 
2.  Սահմանել, որ` 
 1) ծախսերի ֆինանսավորումը կատարվում է ստացված փաստացի մուտքերի սահմաններում`  պահպանելով ծախսերի ֆինանսավորման առաջնահերթությունները և համամասնությունները: 
2) ծախսերի տնտեսագիտական և գործառնական դասակարգմամբ նախատեսված հոդվածների միջև «Հայաստանի Հանրապետության Բյուջետային համակարգի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներին համապատասխան՝ համայնքի ղեկավարի կողմից կատարվող վերաբաշխումները հոդվածների միջև չեն կարող գերազանցել հաստատված ծավալի 15%-ը: 
3. Ապրանքների և ծառայությունների ձեռք բերումը կատարել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների համաձայն:   
4. 2022 թվականի բյուջետային տարվա ընթացքում ապրանքների ծառայությունների և այլ ծախսերի գծով առաջացած պարտավորություններին անդրադառնալ պարտավորություններիգույքագրումկատարելուցհետո: 
 |