Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 22.1 կետի և 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման դրույթներով, ինչպես նաև հիմք ընդունելով լիազ․ անձ Վ․Չիլյանի 06․03․2025թ․ թիվ 972/07 դիմումը, <<Աբգար Աբգարյան>> Ա/Ձ-ի կողմից տրված հաշվառման /չափագրման/ տվյալների մուտքագրման 2025MKE3Z5 տեղեկանքը և այն հանգամանքը, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի առաջացնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝ որոշում եմ.
1. Չարենցավան համայնքում գտնվող, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի Աբգար, Աշոտ և Արմեն Խանյաններին պատկանող 07-015-0141-0052 կադաստրային ծածկագրի տակ գտնվող հողամասում առկա ինքնակամ կառուցված 29․26 քմ արտաքին մակերեսով այգետնակը ճանաչել օրինական անվճար կարգով։
2. Հողատարածքը և բնակելի տունը հասցեավորել որպես Չարենցավան համայնք գյուղ Արզական 1-ին փողոց 2-րդ փակուղի թիվ 4։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: