Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2002 թվականի փետրվարի 02-ի թիվ 88-Ն որոշման դրույթներով և հաշվի առնելով Ս․ Մուրադյանի 27․08․2025թ․ թիվ 4145/07 դիմումը՝ որոշում եմ.
1. Սուրեն Մուրադյանին սեփականության իրավունքով պատկանող ք. Չարենցավան 5-րդ թաղամաս 5-րդ շենք թիվ 47 հասցեի շինություն-բացվածքի գործառնական նշանակությունը համարել փոխված՝ որպես բնակելի նպատակային նշանակության բնակարան:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
3. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կոմունալ տնտեսության բաժնի պետ Բ. Բալբաբյանի վրա: