Նելլի Ասլանյան Սամսոնի անհատ ձեռնարկատերը դիմել է իր գործունեության վայրում` Չարենցավան համայնքի գ. Արզական Բարեկամության փողոց թիվ 1 հասցեում գտնվող 43,68քմ մակերեսով առևտրի օբյեկտում, ոգելից և ակոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների թույլտվություն ստանալու խնդրանքով (մտից N23/12 առ 2025 թվականի հունվարի 07-ի):
Հաշվի առնելով, որ ըստ N 000451 անդորրագրի դիմումատուն 2025 թվականի առաջին կիսամյակի համար կատարել է Չարենցավան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 20-ի N 106-Ն որոշմամբ նախատեսված վճարումները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի1-ին մասի 4-րդ կետով` որոշում եմ
1. Նելլի Ասլանյան Սամսոնի անհատ ձեռնարկատիրոջը 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում թույլատրել իր գործունեության վայրում` Չարենցավան համայնքի գ. Արզական Բարեկամության փողոց թիվ 1 հասցեում գտնվող առևտրի օբյեկտում, իրականացնելու իրականացնելու ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբբժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառք (Թույլտվություն N10):
2. Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Վ. Բարսամյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից: