Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, համաձայն Չարենցավան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 01-ի N 68-Ա որոշմամբ հաստատված Չարենցավան համայնքի ավագանու կանոնակարգի 96-րդ կետի, որոշում եմ.
1. Չարենցավան համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 18-ին անցկացվելիք հինգերորդ նստաշրջանի հերթական թիվ 3 նիստին ներկայացվող նախագծերի քննարկման համար սահմանել իրավասու հանձնաժողովներ.
1.1 Ֆինանսաբյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով`
●/նախագիծ 25-Ն/ Չարենցավան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 111-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։
●/նախագիծ 26-Ա/ Չարենցավանhամայնքի 2025 թվականիբյուջեիվարչականմասիպահուստայինֆոնդիցգումարհատկացնելումասին:
●/նախագիծ 27-Ա/ Չարենցավան համայնքի 2024 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին:
●/նախագիծ 32-Ա/Չարենցավան համայնքի սեփականություն հանդիսացող ավտոմեքենաները աճուրդային կարգով օտարելու մասին։
1.2. Կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով`
● /նախագիծ 28-Ա/ Սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող) հատվածից գումար հատկացնելու մասին։
●/նախագիծ 29-Ա/ Չարենցավան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 110–Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին։
1.3.Քաղաքաշինության, գյուղատնտեսության, բնապահպանության և ենթակառուցվածքների մշտական հանձնաժողով՝`
●/նախագիծ 30-Ա/ «Հատիկ» ՍՊԸ-ի կողմից նախատեսվող ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Կարենիս բնակավայրի վարչական տարածքում գտնվող Գյումուշի լիթոիդային պեմզաների հանքավայրի տարածքում շահագործման աշխատանքների իրականացման գործընթացին նախնական համաձայնություն տալու մասին։
●/նախագիծ 31-Ա/Քաղաքացու անվամբ գրանցված 07-008-0231-0003 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության վարելահողը համայնքային սեփականություն ճանաչելու մասին։
1.4. Իրավա-հասարակական հարցերի մշտական հանձնաժողով`
●/նախագիծ 33-Լ/ Համայնքում հանրային հավաքների մասին իրազեկումների գրանցամատյանի վարման կարգը, ձևը հաստատելու և Չարենցավան համայնքի ավագանու 2017 թվականի մարտի 14-ի թիվ 14 որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: