Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 22.1 կետի պահանջներովև հաշվի առնելով այն հանգամանքը, որ Չարենցավան համայնք գ. Արզական Ավազան թաղամաս 4-րդ փողոց թիվ 61/1 հասցեի 0.06 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա 1996 թվականին ինքնակամ կառուցված 63.4 քմ արտաքին մակերեսով այգետնակը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը: Շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք: Նկատի ունենալով, որ որակավորված մասնագետի կողմից ներկայացված չափագրման արդյունքում պարզված Չարենցավան համայնք, գ. Արզական Ավազան թաղամաս 4-րդ փողոց թիվ 61/1 հասցեիսեփականատեր Արմեն Աբգարյանին պատկանող 0.06 համակերեսով բնակելի կառուցապատման հողամասում 1996 թվականին ինքնակամ կառուցվել է 63.4 քմ արտաքին մակերեսով այգետնակ` որոշում եմ.
1. Չարենցավան համայնք, գյուղ Արզական Ավազան թաղամաս 4-րդ փողոց թիվ 61/1 հասցեի0.06 համակերեսով բնակելի կառուցապատման հողամասում 1996 թվականին ինքնակամ կառուցված 63.4 քմ արտաքին մակերեսով այգետնակը համարել օրինական:
2. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման` համաձայն «Վահագն Սարգսյան» Ա/Ձ-ի կողմից հաստատված հաշվառման /չափագրման/ տվյալների մուտքագրման 2023SMUX4N ծածկագրի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: