Այսօր: Շաբաթ, 15 Փետրվարի 2025թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 98
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Առաջարկներ
 
 
 
Գտնված գրանցումների քանակը` 6
ԼՈՂԱՎԱԶԱՆԻ ՏԱՐԱԾՔԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ   Սաթենիկ Բալաբեկյան   02 փետրվար 2025 Չարենցավանի 3-րդ թաղամասի լողավազանը պատմություն և մշակույթ իր մեջ պարունակող կարևոր նշանակություն ունեցող վայր է չարենցավանցիների համար: Տարիների ընթացքում այն կորցրել է իր հիմնական դերը, սակայն որպես մշակութային տարածք՝ դեռ կարող է դառնալ չարենցավանցիների սիրելի տարածքներից մեկը: Առաջարկում եմ քաղաքի կենտրոնական հատվածի այս տարածքը բարեկարգել, լողավազանը կիսով չափ փակել, վրան ծաղկանոց կառուցել, իսկ մյուս մասը դարձնել ջրավազան: Ծրագիրը կօգտնի կենդանացնել այս տարածքը, մեծացնել կանաչ տարածքների ծավալը քաղաքում, ստեղծել հանգստի վայր չարենցավանցիների համար, անվտանգ խաղահրապարակ փոքրիկների համար։
0 49
Կանաչ քաղաք և բարեկարգում
ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿ 8-ՐԴ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ   Սոնա Աթայան   31 հունվար 2025 Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Չարենցավանի 8-րդ թաղամասի 12,14,15,16,17 շենքերի միջանկյալ հատվածից հեռացնել «բեսետկան», որը նախկինում ակտիվ ծառայում էր բնակչությանը, սակայնն այժմ վերածվել է լքված պահեստի , և բարեկարգելով շրջակայքը՝ կառուցել երեխաների և պատանիների համար նախատեսված մարզական խաղահրապարակ՝ ընդհանուր 200մ² մակերեսով։ Չարենցավանի 8-րդ թաղամասը խիտ բնակեցված և ծայրամասային թաղամաս է, որը բավականին հեռու է քաղաքի կենտրոնական հատվածի եռուզեռից։ Թաղամասում չկան բավարար պայմաններ երեխաների և պատանիների առօրյա ժամանցն ու հանգիստը կազմակերպելու համար, տեղանքում առկա մետաղական և անվտանգության նորմերին չհամապաասխանող ճոճանակներն էլ մաշված են և վտանգ են ներկայացնում երեխաների ապահով խաղերի կազմակերպման համար և ուղղակի սպառնալիք են նրանց առողջությանը: Մանկական խաղահրապարակում նախատեսվում է տեղակայել մանկական փողոցային խաղային սարքավորումների տարրեր՝ ազատ ժամանց կազմակերպելու համար։ Խաղային սարքավորումներն իրենց հերթին նախատեսվում են լինել կոնստրուկտիվ , որոնք նպաստում են երեխաների և պատանիների ֆիզիկական և մտավոր զարգացմանը։ Խաղահրապարակը լինելու է ունիվերսալ, որն իր մեջ ընդգրկելու է տարբեր տարիքի երեխաների համար նախատեսված մոդուլներ, ըստ երևույթին բաժանվելու է երկու մասի՝ կոնկրետ տարիքային խմբերի՝ 4-6 և 7-14 տարեկաններ համար նախատեսված։
0 34
Կանաչ քաղաք և բարեկարգում
ԱԼԱՓԱՐՍԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏԱՆ ՏԱՆԻՔԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ   ԳԵՎՈՐԳ ԱՂՈՅԱՆ   31 հունվար 2025 Ալափարսի մշակույթի տան տանիքի հիմնանորոգումը հրատապ է, քանի որ տանքի մաշվածության հետևանքով ամբողջ շենքը վտանգի է ենթարկվում: Մշակույթի տանը ներկայումս գործում են սպորտի և պարի խմբակներ։ Շենքը կարևոր պատմամշակութային կառույց է Ալափարսում: Շենքում կա մարզադահլիճ,  միջոցառումների դահլիճ, գրադարան, բազմաթիվ խմբասենյակներ: 1․ Տանիքի մաշվածության, անգամ որոշ հատվածների ոչ պիտանի լինելու հետևանքով տեղի է ունենում ջրի ներթափանցում։ 2․ Ներթափանցած ջրի պատճառով երեսպատված հատվածների մի մասն առանձնացել է քարերից, կան ճաքեր։ 3․ Տեղի է ունենում ջրի ներհոսք դեպի շարվածք և հիմնային պատեր։ 4․ Տեղումների ժամանակ նշված հիմնախնդրով պայմանավորված հարթ չի ընթանում պարուսուցումը։ 5․ Իրավիճակով պայմանավորված տեղի է ունեցել գրադարանային հատվածի տեղափոխություն։ 6․ Սվաղի, և ընդհանրապես շինզանգվածի թափման հետևանքով անհրաժեշտություն էառաջանում մաքրման հավելյալ աշխատանքներ կատարել։ 7․ Հիմնախնդիրը չլուծելը կարող է շենքը դարձնել վթարային։
0 271
Մշակույթ և ժառանգություն
ԲԱԶՄԱՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ՄԱՐԶԱԴԱՇՏ ԲՋՆԻՈՒՄ   Հովհաննես Անդրեասյան   21 հունվար 2025 Բջնի գյուղը, հանդիսանալով Չարենցավան համայնքի մի մասը, չունի պատշաճ պայմաններ երիտասարդների և բնակիչների առողջ ապրելակերպի խթանման համար։ Մարզական ենթակառուցվածքների բացակայությունը խոչընդոտում է համայնքում ֆիզիկական ակտիվության զարգացումը, թիմային աշխատանքի խթանումը և երիտասարդների զբաղվածության ապահովումը։ Ֆուտբոլի, վոլեյբոլի և բասկետբոլի համար նախատեսված խաղադաշտերի կառուցումը կարևոր ներդրում կլինի համայնքի զարգացման գործում՝ նպաստելով առողջ ապրելակերպի մշակմանը և համայնքային ակտիվության մեծացմանը։ Ծրագրի նպատակները՚ 1. Բջնի գյուղում ֆուտբոլի, վոլեյբոլի և բասկետբոլի համար նախատեսված բազմաֆունկցիոնալ մարզադաշտերի կառուցում։ 2. Երիտասարդների ֆիզիկական զարգացման և թիմային աշխատանքի խթանում։ 3. Համայնքում առողջ ապրելակերպի մշակույթի ձևավորում։ 4. Տարածաշրջանային մրցաշարերի կազմակերպման համար պայմանների ստեղծում։   Ծրագրի խնդիրները` Մարզական ենթակառուցվածքների բացակայությունը։ Երիտասարդների ժամանակակից և ապահով մարզադաշտերում մարզվելու հնարավորության պակասը։ Համայնքի բնակիչների առողջական խնդիրների կանխարգելման համար պիտանի վայրերի պակասը։   Ծրագրի ակնկալվող արդյունքները` 1. Կկառուցվի 3 նոր մարզադաշտ՝ նախատեսված ֆուտբոլի, վոլեյբոլի և բասկետբոլի համար։ 2. Համայնքի ավելի քան 500 բնակիչ կունենա մարզվելու և սպորտով զբաղվելու հնարավորություն։ 3. Կմեծանա համայնքի ներգրավվածությունը մարզական գործունեություններում։ 4. Կխթանվի համայնքային կապը՝ տարբեր տարիքային խմբերի համագործակցության միջոցով։   Ծրագրի իրականացման քայլերը՝ 1. Նախապատրաստական աշխատանքներ Տարածքի ուսումնասիրություն և մաքրում։ Ճարտարապետական նախագծման և բյուջետավորման աշխատանքներ։ 2. Կառուցման փուլ: Հողի հավասարեցում և պատրաստում։ Խաղադաշտերի հիմքերի կառուցում՝ ապահովելով պատշաճ ծածկույթ։ Տեղադրման աշխատանքներ (ֆուտբոլի դարպասներ, վոլեյբոլի ցանցեր, բասկետբոլի օղակներ)։ 3. Համայնքային ներգրավվածություն Տեղական երիտասարդների և կամավորների ներգրավում ծրագրի իրագործման մեջ։ Խորհրդակցություն մարզական ֆեդերացիաների և հարակից համայնքների հետ՝ տարածքի լավագույն օգտագործման համար։ 4. Վերջնական կարգավորում և բացում Մարզադաշտերի որակի ստուգում։ Պաշտոնական բացման արարողություն՝ համայնքի բնակիչների ներգրավմամբ։   Ծրագրի ազդեցությունը երկարաժամկետ հեռանկարում` Կհավասարակշռվի համայնքում ակտիվ կյանքի և ժամանցի հնարավորությունների պակասը։ Կավելանա համայնքի երիտասարդների զբաղվածությունը։ Կբարձրանա համայնքի սոցիալական կապերի ամրապնդման մակարդակը։ Կցվում է մեր կողմից պատկերացված ֆուտբոլի, վոլեյբոլի և բասկետբոլի խաղադաշտի նկարը։
0 284
Առողջություն և բժշկություն
ՆՈՐԱՐԱՐ ԳՐԱԴԱՐԱՆ   ԼԻԼԻԹ ԲԱՅԱՆԴՈՒՐՅԱՆ   17 հունվար 2025 Աշխարհի բոլոր առաջադեմ երկրներում վաղուց արդեն գործում են գրադարանների նոր մոդելներ, որոնք միտված են էլ ավելի հարմարավետ ու հրապուրիչ դարձնել այն ընթերցողների միջավայրը, ովքեր գերադասում են իրենց ժամանակը անցկացնել ընթերցասրահներում` շրջապատված գրքերով։ Ինչպես նաև այն հանդիսանում է տարաբնույթ բարձրակարգ մշակութային միջոցառումների կայացման կենտրոն։ Ու քանի որ մեր գրադարանը հանդիսանում է Չարենցավան համայնքի աշակերտների ու ուսանողների (և ոչ միայն) համար միակ վայրը, որտեղ կարելի է ինքնակրթվել և զարգանալ, ուստի առաջարկում եմ մեր գրադարանը ևս հարմարեցնել միջազգային ստանդարտներին։ Գրագետ և կիրթ բնակիչները համայնքի պատիվն են։ Առաջարկում ենք գրադարանային ֆոնդի հատվածում իրականացնել հիմնանորոգում, կառուցել ջեռուցման համակարգ /ապահովել 15-18 աստիճան/։ Տարածքը դարձնել LOFT ոճի․ *գրապահարանները փոխել, գտնել գրքերը ներակայացնելու նոր տարբերակեր, *կառուցել կախովի առաստաղ, լուսավորության նոր համակարգ, խոնավության համակարգ, *ստեղծել ընթերցանության ու միջոցառումների իրականացման գողտրիկ վայր՝ փափկաթոռներով, հարմարավետ սեղաններով, *թարմացնել գրքային ֆոնդը՝ նոր ու ժամանակակից գրքերով։  Չարենցավանի քաղաքային գրադարանը միակն է համայնքում, և ընթերցողների թիվն անցնում է 2000-ը։ Այստեղ կազմակերպվում են համայնքային տարաբնույթ միջոցառումներ, հանդիպումներ, ներկայացումներ։
0 345
Մշակույթ և ժառանգություն
ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄ 9-ՐԴ ԵՎ 10-ՐԴ ԹԱՂԱՄԱՍԵՐՈՒՄ   Անահիտ Մամիկոնյան   15 հունվար 2025 9-րդ և 10-րդ թաղամասերում ճանապարհային ենթակուցվածքի բացակայությունը հանգեցրել է այդ թաղամասերի քաղաքից կտրված լինելուն։ Այս թաղամասերը ծայրամասային են, բնակչության քանակը գնալով պակասում է, ինչը հանգեցնելու է այս տարածքի չօգտագործմանը։ Առաջարկում եմ այս թաղամասերում  առաջնային հիմնանորոգել ճանապարհային ենթակառուցվածքը, հետագայում կատարել խնդիրների ուսումնասիրություն, պատրաստել նախագծեր, թե ինչպես կարելի է վերակենդանացնել այս տարածքները։
0 109
Կանաչ քաղաք և բարեկարգում
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayk@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner