16.05.25
ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ ՎԵՐԱՆՈՐՈԳՎՈՂ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐՈՒՄ
|
Սուբվենցիոն ծրագրով Չարենցավան համայնքում միանգամից երկու նախադպրոցական հաստատություն է հիմնանորոգվում՝ «Ծիծեռնակ» մանկապարտեզի երկրորդ մասնաշենքն ու «Լուսաբաց» մանկապարտեզն ամբողջությամբ։  Աշխատանքները մշտադիտարկվում են համայնքապետարանի և Կոտայքի մարզպետարանի կողմից։  Օրերս համայնքի ղեկավարի տեղակալ Սևակ Վարդանյանը, համայնքապետարանի քաղաքաշինության, ճարտարապետության, բնակկոմունալ տնտեսության, գյուղատնտեսության բաժնի պետ Բենիկ Բալբաբյանը ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Հրաչյա Վարդանյանի հետ շրջեցին վերանորոգվող մանկապարտեզներում, զրուցեցին աշղեկների հետ, քննարկեցին առկա խնդիրներն ու հստակեցրին վերջնաժամկետները։
|
|
15.05.25
ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ 2024-2025
|
2024-2025 ուսումնական տարին մոտենում է ավարտին:Վերջին զանգի ոգեշունչ ղողանջներն արդեն հաջորդ շաբաթ կամփոփեն աշակերտների ու մանկավարժների դպրոցական կյանքը, իսկ մինչ այդ, ժամանակն է գնահատելու և շնորհավորելու մեր համայնքի այն մանկավարժներին, ովքեր Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության կողմից անցկացվող «Տարվա լավագույնները 2024-2025» մրցույթի հաղթողներն են:Լիլիթ Սահակյան, «Մաթեմատիկա» բնագավառ, Բջնիի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոց,Աստղիկ Մելիքյան-Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի լավագույն օգնական, Չարենցավանի թիվ 2 հիմնական դպրոց,Գոհար Մանուկյան, «Հայոց լեզու և գրականություն» բնագավառ, Չարենցավանի Մեսրոպ Մաշտոցի անվան ...
Մանրամասն |
|
13.05.25
ԱՐԶԱԿԱՆԻ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԻ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ
|
Արզականի արվեստի դպրոցի սաները մասնակցել են ԱՐՏ ՄՅՈՒԶԻՔ արվեստի միջազգային մրցույթ-փառատոնի և գրավել մրցանակային տեղեր։  «Նկարչություն» անվանակարգում՝  Արտաշես Իսահակյան-1-ին կարգի դափնեկիր,  Աշոտ Նալբանդյան-1-ին կարգի դափնեկիր,  Արևիկ Սայադյան-1-ին կարգի դափնեկիր,  Միլենա Մանասյան-1-ին կարգի դափնեկիր,  Վարուժան Ավագյան-3-րդ կարգի դափնեկիր։ Դասատու՝ Արամ Ենգիբարյան։  Պարարվեստի բաժնի սաներ Յաշա Գևորգյանը, Ծովինար Ավագյանը, Նատալի Նավասարդյանը, Ասյա Մկրտչյանը, Դոնարա Երանոսյանը տարբեր անվանակարգերում 3-րդ կարգի դափնեկիրներ դարձան, իսկ պարային ընդհանուր խումբն արժանացավ 1-ին կարգի դափնեկրի կոչման։ Դասատու `Լիանա Խլղաթյան։ Շնորհավորում ենք բոլոր դափնեկիրներին, հպարտ ենք հաղթանակների համար։
|
|
12.05.25
«ԱՐԱՐԱՏ ՆԱԶԱՐԲԵԿՅԱՆԻ ԳԱՎԱԹ» ՁՅՈՒԴՈՅԻ ՄՐՑԱՇԱՐ
|
Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մարզադպրոցում անցկացվեց արդեն ավանդական դարձած «Արարատ Նազարբեկյանի գավաթ» ձյուդոյի միջազգային մրցաշարը:Մրցաշարն անցկացվում է Կոտայքի մարզի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Օհանյանի նախաձեռությամբ, Չարենցավանի համայնքապետարանի և մարզադպրոցի աջակցությամբ:Մայիսի 9-ից 11-ը Վրաստանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից և Հայաստանի տարբեր մարզական ակումբերից ժամանած 450 մարզիկ իր ուժերն էր չափում մրցաշարում։Մրցումներն անցկացվում էին ձյուդո մարզաձևի միջազգային կանոններին համաձայն` 4 տարիքային խմբերով:Կյանքից վաղաժամ հեռացած Արարատ Նազարբեկյանը ձյուդո մարզաձևի զարգացման գործում մեծ ավանդ է ունեցել: Նրա օրոք Չարենցավանի ձյուդոյի հավաքականը գրանցել է մեծ հաջողություններ:Ինչպես ...
Մանրամասն |
|
12.05.25
ԱՐԶԱԿԱՆԻ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԻ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ
|
Արզականի արվեստի դպրոցի սաները մասնակցել են ԱՐՏ ՄՅՈՒԶԻՔ արվեստի միջազգային մրցույթ-փառատոնի և գրավել մրցանակային տեղեր։  «Նկարչություն» անվանակարգում՝  Արտաշես Իսահակյան-1-ին կարգի դափնեկիր,  Աշոտ Նալբանդյան-1-ին կարգի դափնեկիր,  Արևիկ Սայադյան-1-ին կարգի դափնեկիր,  Միլենա Մանասյան-1-ին կարգի դափնեկիր,  Վարուժան Ավագյան-3-րդ կարգի դափնեկիր։ Դասատու՝ Արամ Ենգիբարյան։  Պարարվեստի բաժնի սաներ Յաշա Գևորգյանը, Ծովինար Ավագյանը, Նատալի Նավասարդյանը, Ասյա Մկրտչյանը, Դոնարա Երանոսյանը տարբեր անվանակարգերում 3-րդ կարգի դափնեկիրներ դարձան, իսկ պարային ընդհանուր խումբն արժանացավ 1-ին կարգի դափնեկրի կոչման։ Դասատու `Լիանա Խլղաթյան։ Շնորհավորում ենք բոլոր դափնեկիրներին, հպարտ ենք հաղթանակների համար։
|
|
29.04.25
ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ
|
Ս/թ ապրիլի 15-ից 19-ին «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ «ԵՄ-ն հանուն կրթական բարեփոխումների» ծրագրի շրջանակներում՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ իրականացրեց «Երիտասարդական տեղական քաղաքականության մշակում, համայնքային երիտասարդական աշխատանքի կազմակերպում և երիտասարդների մասնակցություն» խորագրով վերապատրաստումը, որին մասնակցեցին Չարենցավանի համայնքապետարանի մասնագետները: Վերապատրաստման նպատակն էր նպաստել Հայաստանում երիտասարդական տեղական քաղաքականությունների մշակմանը և համայնքային երիտասարդական աշխատանքի կազմակերպմանը տեղական ինքնակառավարման մարմինների ու ...
Մանրամասն |
|
29.04.25
ԲՈԼՈՐԻՆ ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՄԱՆ
|
Սիրելի՛ մարզասերներ, Ապրիլի 30-ին «Վան» ֆուտբոլային ակումբն առավել քան մեր աջակցության կարիքն ունի։ Ժամը 15:00-ին Չարենցավանի քաղաքային մարզադաշտում կհյուրընկալենք «Նոա» ֆուտբոլային ակումբին  ։ Սա Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումն է, որն առանցքային նշանակություն ունի մեր ակումբի համար։ Եկե՛ք միասին ոգեշնչենք մեր ֆուտբոլիստներին և քայլենք դեպի հաղթանակը  ։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |