Ձեր բրաուզերից անջատված է JavaScript-ի աշխատանքը
Այսօր:
Հինգշաբթի, 31 Հոկտեմբերի 2024թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝
107
Մուտք
Մոռացել եք Գաղտնաբառը?
Գրանցվել
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի մասին
Համայնքային կազմակերպություններ
Նորություններ
Իրադարձությունների օրացույց
Հայտարարություններ
Զարգացման ծրագրեր
Գնումներ
Ընտրություններ
Մեդիա
Պատկերասրահ
Տեսադարան
ԶԼՄ-ները մեր մասին
Մրցանակներ, շնորհակալագրեր
Հարցումներ
ՏԻՄ
Համայնքի ավագանի
Ավագանու նիստեր
Ավագանու անդամներ
Ավագանու որոշումներ
Ավագանու ուղերձներ
Ավագանու կանոնակարգ
Համայնքի ղեկավար
Համայնքի ղեկավարի էջը
Որոշումներ
Կարգադրություններ
Ուղերձներ
Խորհրդակցություններ
ՏԻՄ-երի իրավական ակտեր
Համայնքի ավագանու ...
Որոշումներ
Որոշումների նախագծեր
Համայնքի ղեկավարի ...
Որոշումներ
Որոշումների նախագծեր
Կարգադրություններ
Սպասարկման գրասենյակ (ՔՍԳ)
ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Աշխատակազմ
Աշխատանքի հայտարարություններ
Հաշվետվություններ
Դիմել համայնքապետարան
Հետադարձ կապ
ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵ
Կատարողական
Եկամուտների կատարողական
Ծախսերի կատարողական
Բյուջեի մուտքեր
Մուտքեր
Հաշվետվություններ
1-6 հատվածներ
Գրաֆիկական
Բյուջեի պլան
Եկամուտների պլան
Ծախսերի պլան
Նախահաշիվներ
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԳՈՒՅՔ
Ընդհանուր տվյալներ
Առաջարկներ
Հողատարածքներ
Շենք-շինություններ
Մեքենա-մեխանիզմներ
ՏԵՂԵԿԱՏՈՒՆԵՐ
Հաճախ տրվող հարցեր
Սահմանված կարգեր
Ձևաթղթերի շտեմարան
Տրամադրված թույլտվություններ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ծառայությունների հավաքածու
Դիմել համայնքապետարան
Հետևել դիմումի ընթացքին
Գույքային հարկերի պարտավորություններ
Վարձակալական պարտավորություններ
Գրանցել խնդիր
Երեխային հերթագրել մանկապարտեզ
Տուրքերի և վճարների դրույքաչափեր
ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐ
ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ
Գործընթացներ
Հարթակի մասին
Առաջարկներ
Քարտեզ
Մուտք
Գրանցվել
ՀԱՄԱՅՆՔԻ ՈՒԺԸ ծրագիր
Ես, դու և համայնքապետարանը ստեղծելու ենք մեր երազանքների համայնքը:
Ծրագրային հայտ-առաջարկների կանչ
Ես, դու և համայնքապետարանը ստեղծելու ենք մեր երազանքների համայնքը:
Previous
Next
ՎԻՃԱԿԱԳՐՈւԹՅՈւՆ
224
Ակտիվ քաղաքացիներ
2
Գործընթացներ
5
Առաջարկներ
0
Կարծիքների քանակ
216
Հավանումներ
ԱՌԱՋԱՐԿՆԵՐ
Ծանոթացեք մեր քաղաքացիների առաջարկներին և ներգրավվեք քննարկումներին, թողեք Ձեր կարծիքը:
Համայնքային երկխոսություն
24 մայիս 2022
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Չարենցավան համայնքում երիտասարդների ներգրավածությունը տեղական ինքնակառավարմանը բավական ցածր է, ինչի առաջնային պատճառը, կարծում ենք, որ գործող մասնակցայնության գործընթացների խիստ ֆորմալ բնույթն է և երիտասարդների համար գրավիչ և մոտիվացնող չլինելը, ուստի նախատեսում ենք կազմակերպել առավել ոչ ստանդարտ ձևեր, որոնց արդյունքում երիտասարդները կկարողանան անկաշկանդ մթնոլորտում արտահայտել իրենց մտքերը և դրանք ներկայացնել ՏԻՄ-ին։ Ծրագրի շրջանակներում պատրաստվում ենք Չարենցավան խոշորացված համայնքի 5 գյուղական բնակավայրերում իրականացնել քայլարշավ՝ յուրաքանչյուր բնակավայրում իր վարչական ղեկավարի կամ ավագանու անդամներից մեկի ուղեկցությամբ և մեկական ոլորտային փորձագետի ներգրավմամբ։ Պրոցեսում նախատեսում ենք ներգրավել առավելագույնը 100 մասնակից, յուրաքանչյուր արշավին՝ 20: Երիտասարդները շրջելով իրենց համայնքի այլ բնակավայրերում ձեռք կբերեն նոր ծանոթություններ, վեր կհանեն տարբեր բնակավայրերում առկա խնդիրները և միմյանց հետ ակտիվ շփումների միջոցով կգտնեն լուծումներ,կկազմեն առաջարկությունների փաթեթ, որոնք էլ կներկայացնենք ՏԻՄ քննարկմանը։ Այդ ամենը կիրագործվի հետևյալ կերպ ․ արշավի նախորոք պլանավորված վայրում կկազմակերպվի բացօթյա սեմինար, որտեղ համապատասխան փորձագետը կներկայացնի նախօրոք պլանավորված թեման։ Թեման ներկայացնելուց հետո կկազմակերպվի քննարկում ՏԻՄ ներկայացուցչի մասնակցությամբ։ Քայլարշավի 2-րդ դադարի ժամանակ արդեն կքննարկվեն խնդիրներ և դրանց լուծման առաջարկները։ Խմբից կընտրվի մեկ մասնակից՝ ով պատասխանատու կլինի խնբի առաջարկները գրանցելու և վերջնական առաջարկի կազմման համար։ Առաջարկությունների ներկայացումը նախատեսում ենք իրականացնել հանրագրերի էլէկտրոնային հարթակի միջոցով՝ հրապարակային, ինչը Հանրագրերի մասին օրենքով պարտադիր կքննարկվի համայնքապետարանի կողմից։ Արդյունքում երիտասարդները ձեռք կբերեն նոր ծանոթություններ, ընկերներ, կծանոթանան խոշորացված համայնքի այլ բնակավայրերի տարածքներին և երիտասարդներին, կկարողանան վեր հանել խնդիրներ՝ գտնելով դրանց լուծումները, ինչպես նաև կծանոթանան հանրագրեր ներկայացնելու մեխանիզմներին։ Կձևավորվի կապ՝ բնակիչների և ՏԻՄ-ի միչև, հետագայաում երիտասարդները այլ խնդիրների բախվելիս կտիրապետեն դրանց բարձրաձայնման մեխանիզմներին։ Հիմնախնդիրը տեղական ինքնակառավարմանը մասնակցության իրավունք ունեցող՝ հատկապես 16-35 տարեկանների մասնակցայնության գրեթե բացակայությունն է։ Տարիներ շարունակ երիտասարդները ոչ մի հետաքրքրություն չեն ունեցել իրենք համայնքում ընթացող գործընթացներին, շատերը նույնիսկ չգիտեն, իրենց իրավունքների մասին, նույնիսկ չգիտեն, որ 16 տարեկանից սկսած իրավունք ունեն մասնակցելու ավագանու նիստերին։ Մեծ մասի համար անհայտ են իրենց համայնքի ավագանու անդամնեի անունները։ ՏԻՄ-երիտասարդ շփումներն հաղորդակցությունն ապահովելու համար երբևէ քայլեր չեն ձեռնարկվել ո՛չ համայնքապետարանի, ո՛չ էլ ավագանու անդամների կողմից։ Ներկայումս նույնիսկ ավագանու անդամները համայնքի բնակիչների ընդունելություն չեն կազմակերպում, ինչը պայմանավորված է երկուստեք հետաքրքրությունների բացակայությունով։ Ծրագրի իրականացմամբ ակնկալում ենք փոխել տիրող իրավիճակը և ակտիվացնել ինչպես համայնքի երիտասարդներին այնպես ՏԻՄ ներկայացուցիչներին։ Ծրագրի նպատակն է՝ ստեղծել ՏԻՄ-բնակիչ երկխոսության համար արդյունավետ հարթակ, որտեղ համայնքի գյուղական բնակավայրերի առավել պասիվ բնակիչների համար կստեղծվի հաղորդակցման ավելի արդյունավետ միջավայր։ Ծրագրի խնդիրներն են՝ 1. Տեղական ինքնակառավարմանը համայնքի երիտասարդության ներգրավվածության բարձրացում ։ 2. Համայնքի գյուղական բնակավայրերի երիտասարդների միջև կապի ստեղծում ։ 3. Համայնքի նկատմամբ երիտասարդների սեփականատիրական զգացողության ձևավորում ։ Նախատեսված քայլերն են՝ 1. Իրազեկել ծրագրի մասին, 2. Կատարել անհրաժեշտ գնումներ, 3. Արշավների երթուղու կազմում, 4. Դասընթացավարի հետ համաձայնության ձեռքբերում, 5. Գլխարկների ձեռքբերում, 6. Արշավի կազմակերպում, 7. Սննդի մատակարարման կազմակերպում, 8. Բացօթյա սեմինարի անցկացում, վարչական ղեկավարի հետ քննարկում, 9. Առաջարկությունների ներկայացում, դրանց մշակում, և ՏԻՄ-ին ներկայացում, 10. Ծրագրի ամփոփում և հաշվետվության կազմու մ։ Ծրագրի արդյունքում՝ Չարենցավան համայնքի գյուղական բնակավայրերի երիտասարդների ակտիվացում, ներգրավում համայնքային կյանքին և տեղական ինքնակառավարմանը, համայնքի նկատմամբ վերաբերմունքի ձևավորում, ՏԻՄ-երիտասարդներ շփումների ապահովում։ Normal 0 false false false EN-US X-NONE X-NONE /* Style Definitions */ table.MsoNormalTable {mso-style-name:"Обычная таблица" mso-tstyle-rowband-size:0 mso-tstyle-colband-size:0 mso-style-noshow:yes mso-style-priority:99 mso-style-qformat:yes mso-style-parent:"" mso-padding-alt:0in 5.4pt 0in 5.4pt mso-para-margin-top:0in mso-para-margin-right:0in mso-para-margin-bottom:10.0pt mso-para-margin-left:0in line-height:115% mso-pagination:widow-orphan font-size:11.0pt font-family:"Calibri","sans-serif" mso-ansi-language:HY}
0
114
Այլ
Չարենցավան համայնքի բնակիչների կարողությունների զարգացում և մասնակցության խրախուսում
24 մայիս 2022
Չարենցավան խոշորացված համայնքում փաստացի բնակվում է մինչև 30.000 մարդ: Խոշորացված համայնքի բնակավայրերը կենտրոնին մոտիկ են, ամենահեռու բնակավայրը գտնվում է 22 կմ հեռավորության վրա, սակայն դա չի նպաստում բնակիչների համախմբվածությանը, ՏԻՄ-ի աշխատանքներում բնակչության մասնակցայնության ապահովմանը: Բնակիչներից շատերը մինչ օրս տեղյակ չեն ՀԿՏՀ համակարգի գոյության մասին, չգիտեն, որ կարող են մասնակցել հանրային լսումներին, ավագանու նիստներին, քննարկումներին, կարող են առցանց դիմումներ հղել, ստանալ պատասխան, կատարել առցանց վճարումներ, իրականացնել հերթագրումներ: Եվ որքան էլ վերջի 2-3 տարվա ընթացքում համայնքապետարանը փորձում է ընդլայնել տեղեկատվական դաշտը, միևնույն է կա իրազեկման բաց, բնակիչը կարիք ունի գործնականում տիրապետելու տարբեր գործիքների և դեմ առ դեմ հանդիպումների ընթացքում ներկայացնելու իր մտահոգությունները: Այս ամենն առաջացրել է անհրաժեշտություն դիմելու «Համայնքի ուժը» ծրագրին՝ կենտրոնից համեմատաբար հեռու բնակավայրերի բնակիչների կարողությունները զարգացնելու և մասնակցության խրախուսուսելու, ՀԿՏՀ համակարգի գործիքներին ծանոթանալու, փոփոխություններ առաջարկելու նպատակով: Ա) Մինչև համայնքի խոշորացումը խնդիրը այլ էր, գյուղական բնակավայրերը փոքր էին, ունեին գյուղապետարան, և անհրաժեշտ հարցերի դեպքում անմիջապես դիմում էին այնտեղ: Խոշորացումից հետո մարդիկ հայտնվեցին մի իրավիճակում, երբ չգիտեն, թե ով ինչի համար է պատասխանատու, ինչ լիազորություններ ունի վարչական ղեկավարը, և որ դեպքերում և ինչպես պետք է դիմել համայնքապետարան: Իրավիճակը բարելավելու համար համայնքապետարանի աշխատակիցների կողմից երբեմն իրականացվում են իրազեկման արշավներ, սակայն դա չի ապահովում անհրաժեշտ շոշափելի արդյունք: Բ) Որոշ նախաձեռնող խմբերի ակտիվ աշխատանքի շնորհիվ կա դրական տեղաշարժ. ակտիվացել են գյուղական բնակավայրերի որոշակի խմբեր, դրանք մասնակցում են ՏԻՄ-ի աշխատանքներին, սակայն իրենց ակտիվությունը դրսևորում են միայն համայնքի կենտրոնում, իսկ իրենց բնակավայրերում շարունակում են մնալ պասիվ: Ծրագրի նպատակն է խոշորացված համայնքի 15-55 տարեկան 90 -100 բնակչի ծանոթացնել ՀԿՏՀ համակարգին, առկա գործիքներին, կ այքի վերաբերյալ տեղեկատվության տարածել , լիարժեք օգտագործել կայքը, ՏԻՄ աշխատանքներում բարձրացնել մասնակցայնությունը: Ծրագրի խնդիրներն են՝ 1. Իրականացնել 6 բնակավայրերում շահառու խմբերի հավաքագրում իրազեկումների միջոցով: 2. Յուրաքանչյուր բնակավայրում քննարկվելիք թեմաների, անհրաժեշտ խմբակային աշխատանքների պլանավորում: 3. Հանդիպումների իրականացում: Նախատեսված քայլերն են՝ 1.Իրականացնել 6 բնակավայրերում շահառու խմբերի հավաքագրում իրազեկումների միջոցով: 1.1 Թռուցիկների տարածում: 1.2 Հայտարարությունների տեղադրում գյուղական բնակավայրերում: 2. Յուրաքանչյուր բնակավայրում քննարկվելիք թեմաների, անհրաժեշտ խմբակային աշխատանքների պլանավորում: 2.1 Հանդիպում «Համայնքի ուժը» ծրագրի փորձագետների հետ, փորձագիտական հմտությունների ձեռքբերում: 2.2 Յուրաքանչյուր բնակավայրի բնակիչների իրազեկվածության և ակտիվության մակարդակին համապատասխան օրակարգերի մշակում, 18 հանդիպումների պլանավորում /յուրաքաչյուր բնակավայրում 1 իրազեկման արշավ, 2 պրակտիկ հանդիպում 15-20 մասնակցի համար/ 3. Հանդիպումների իրականացում: 3.1 6 արշավի իրականացում խոշորացված համայնքում 3.2 12 հանդիպումների իրականցում /յուրաքանչյուր բնակավայրում 2 անգամ/ Ծրագրի արդյունքում ակնկալում ենք հասնել 20 տոկոս իրազեկվածության աճի՝ առաջ-հետո հարցումների միջոցով: Normal 0 false false false EN-US X-NONE X-NONE /* Style Definitions */ table.MsoNormalTable {mso-style-name:"Обычная таблица" mso-tstyle-rowband-size:0 mso-tstyle-colband-size:0 mso-style-noshow:yes mso-style-priority:99 mso-style-qformat:yes mso-style-parent:"" mso-padding-alt:0in 5.4pt 0in 5.4pt mso-para-margin-top:0in mso-para-margin-right:0in mso-para-margin-bottom:10.0pt mso-para-margin-left:0in line-height:115% mso-pagination:widow-orphan font-size:11.0pt font-family:"Calibri","sans-serif" mso-ascii-font-family:Calibri mso-ascii-theme-font:minor-latin mso-fareast-font-family:"Times New Roman" mso-fareast-theme-font:minor-fareast mso-hansi-font-family:Calibri mso-hansi-theme-font:minor-latin mso-bidi-font-family:"Times New Roman" mso-bidi-theme-font:minor-bidi}
0
2
Այլ
Համայնքային երկխոսություն
24 մայիս 2022
«Համայնքային երկխոսություն» ծրագրի տրամաբանական կառուցվածքը հետևյալն է: ՏԻՄ-ի հետ համաձայնությունների ձեռքբերում և քաղաքացիների իրազեկում, որին հաջորդում է Չարենցավան խոշորացված համայնքում ՏԻՄ-Համայնքի բնակիչ համագործակցության ապահովման 2 փուլերը: 1 Փուլ. Թվով 5 դասընթաց Չարենցավան խոշորացված համայնքի՝ Արզական, Բջնի, Կարենիս, Ալափարս, Ֆանտան համայնքների առնվազն 100 քաղաքացիների համար (փորձագետի ներգրավմամբ)՝ հետևյալ թեմաներով Համայնքի բյուջեի կառուցվածք և ձևավորման գործընթաց, ՏԻՄ օրենքով նախատեսված դրույթներ, ՏԻՄ_համայնքի բնակիչների մասնակցություն, բնակիչների համապատասխան իրավունքների ավագանիների պարտականություններ, Հաղորդակցության և համագործակցության հմտություններ, Դասըթնացի արդյունքում փորձագետի օգնությամբ մշակվելու է առաջարկությունների նախնական փաթեթ, որը 2-րդ փուլում վերջնականացվելու է և ներկայացվելու է ավագանու քննարմանը: 2. Փուլ Ֆոկուս խմային քննարկում և Լայվ տեսակապի իրականացում ՏԻՄ-բնակիչ ներգրավմամբ Դասընթացներից հետո (5 վարչական շրջաններից 5-ական մասնակից) ֆոկուս խմբի 25 մասնակիցների ընտրություն, Փորձագետի և Ֆոկուս խմբի մասնակցությամբ առաջարկությունների փաթեթի վերջնականացում և ներկայացում ավագանու քննարկմանը: Առաջին անգամ Չարենցավանում ՏԻՄ_բնակիչ տեսակապի իրագործում: Տեսակապի արդյունքում քաղաքացիները արտահայտելու են իրենց վարչական շրջանի դիրքորոշումը և հանդես են գալու հարցադրումներով և առաջարկներով: Առկա նյութատեխնիկական միջոցները օգտագործվելու են նաև ծրագրից հետո, սույն ծրագրի նպատակների հետագա իրագործումը և ծրագրի կայունությունը ապահովելու համար: «Լիկիու երկիր» ՀԿ-ն 2020թ. Չարենցավան խոշորացված համայնքում իրականացրել է սոցիոլոգիական հարցում, որտեղ ակնառու երևում է ՏԻՄ-համայնքի բնակիչ կապի բացակայությունը: 336 Հարցվողները՝ որպես բնակավայրի խնդիրների լուծման պատասխանատուներ, հիմնականում նշել են համայնքապետարանները, այնուհետև բնակավայրի վարչական ղեկավարներին և մարզպետարանը: ՏԵՍ ՆԿ.1 Հատկանշական է, որ հարցվողների միայն 3%-ն է որպես բնակավայրի խնդիրների լուծման պատասխանատու նաև նշել բնակիչներին և միայն 1%-ը՝ կառավարությունը կամ վարչապետի աշխատակազմը: Ահա, թե որտեղ է թաքնված խնդրի գլխավոր պատճառը: Քաղաքացին չի գիտակցում, որ ինքը անձամբ կարող է պատասխանատու լինել համայնքային խնդրի լուծման համար: Սրանից էլ օգտվում է համայնքապետարանը և իրականացնում ոչ մասնակցային ղեկավարում: Մինչդեռ 2015 թ.-ին իրականացված նմանատիպ հետազոտության արդյունքներին համապատասխան Կոտայքի մարզի գյուղական համայքններում հարցվածների 28%-ը որպես համայնքային խնդիրների լուծման պատասխանատու նշել է Կառավարությունը, 31%- ը՝ Մարզպետարանը: Վիճակի բարելավման համար ստեղծվել են օնլայն հարթակներ, որտեղ պարբերաբար ֆոտո, վիդեո տարբերակներով ներկայացվում են համայնքում առկա խնդիրները, քննարկումներ են ընթանում: Համայնքում «Լիկիու երկիր» ՀԿ-ն պարբերաբար համայնքային տարբեր խնդիրների վերաբերյալ հարցումներ է իրականացնում… «Լիկիու երկիր» ՀԿ-ն տարիներ շարունակ պայքարում է այս արատավոր երևույթի դեմ, սակայն արդյունքները այդքան էլ շոշափելի չեն, քանի որ լուրջ արդյունք ունենալու համար անհրաժեշտ են նյութա-տեխնիկական և ֆինանսական միջոցներ որոնք առկա պայմաններում գեներացված են համայնքապետարանի որոշ աշխատակիցների երթակայության տակ գտնվող 3 ՀԿ-ների ձեռքում: (Անհրաժեշտության դեպքում կարող ենք ներկայացնել փաստեր) Համադրելով առկա փաստերը գալիս ենք այն եզրահանգման, որ վերը նշյալ խնդիրը Չարենցավանում վերջին տարիներին էլ ավելի է վատթարացել: Ծրագրի նպատակն է՝ նպաստել Չարենցավան խոշորացված համայնքում որոշումների կայացման գործընթացում բնակչության մասնակցայնության բարձրացմանը՝ խոշորացված 5 բնակավայրերում ոչ ֆորմալ կրթության և ՏԻՄ-համայնքապետարան տեսակամուրջ կազմակերպելու միջոցով: Ծրագրի խնդիրներն են՝ 1. Համայնքի բնակիչների շրջանում բարձրացնել մասնակցային կառավարման գործիքակազմի, մասնակցության առկա հնարավորությունների մասին գիտելիքները: 2. Բարձրացնել ավագանու ինստիտուտի դերի մասին իրազեկվածության մակարդակը: 3. Առաջին անգամ գործարկել երկխոսություն ոչ ստանդարտ ձևաչափ ՏԻՄ ներկայացուցիչների և համայնքի վարչական կենտրոնից համեմատաբար հեռու բնակավայրերի բնակիչների միջև: Նախատեսված քայլերը՝ 1. Ծրագիրը իրականացնող «Համայնքասեր» խմբի և վարչական շրջանների ղեկավարների հետ համագործակցության ձեռքբերում: (Լիկիու երկիր ՀԿ) 25.05/-15/06-22թ. 2. Համայնքի բնակիչների իրազեկում դասընթացների մասին: («Համայնքասեր» խմբի անդամներ, համայնքապետարան,) 25,05,-/25-06-22թ.Չարենցավան խոշորացված համայնքի 5 վարչական շրջաններում 5 դասընթացի կազմակերպում: («Համայնքասեր» խմբի անդամներ, փորձագետ) 25-06-/25-07-22թ. 3. Առաջարկությունների փաթեթի մշակում ֆոկուս խմբի ներգրավմամբ և ներկայացում ավագանու քննարկմանը: («Համայնքասեր» խմբի անդամներ, փորձագետ, ֆոկուս խումբ) 25-06-/25-07-22թ. 4. ՏԻՄ ներկայացուցիչների և 5 գյուղական բնակավայրերից ընտրված 20 մասնակիցների ներգրավմամբ տեսակապով երկխոսության իրականացում: («Համայնքասեր» խմբի անդամներ, տեխնիկական մասնագետ, ֆոկուս խմբի անդամներ), 5. 25-06/-25-07-22թ. («Համայնքասեր» խմբի անդամներ, տեխնիկական մասնագետ) 6. Ծրագրի վերահսկողություն, հաշվետվությունների ներկայացում («Համայնքասեր» խմբի անդամներ, «Համայնքի ուժը» ծրագրային թիմ) 25-05-/25-08-22թ. Արդյունքներ. 1. Առկա է առնվազն 100 իրազեկված և մասնակցային գործիքակազմին ծանոթ քաղաքացի, ովքեր կրթվելով կարողանում են առաջարկությունների փաթեթ մշակել և ներկայացնել ՏԻՄ-ին: 2. Առկա է ավագանու ուշադրությանը ներկայացված առաջարկությունների 1 փաթեթ, որտեղ տեղ գտած առաջարկներից որոշները կգտնեն համայնքանպաստ լուծում: 3. Առկա է նոր ձևավորվող, ՏԻՄ-ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ հաջող գործարկված մոդել, որտեղ բնակիչներն ու ՏԻՄ-ը համատեղ որոշումներ են կայացնում և իրականացնում են Չարենցավան համայնքի զարգացմանն ուղղված գործողություններ:
0
98
Այլ
Քաղաքային զբոսայգու ոռոգման համակարգի վերականգնում
Սաթենիկ Բալաբեկյան
15 մայիս 2023
Քաղաքային զբոսայգու բարեկարգման համատեքստում կարևոր է ոռոգման համակարգի վերականգնումը՝ որպես կանաչ տարածքների պահպանության, նոր կանաչ տարածքների ստեղծման և այգու ֆունկցիոնալության ամբողջականացման նպատակով։
0
1
Կանաչ քաղաք և բարեկարգում
Տեսնել բոլորը
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayk@mta.gov.am
Facebook
Location on Google Maps
YouTube
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Հայաստանի Հանրապետության Էլեկտրոնային Կառավարում
Համայնքային կայքեր
Տեղեկատվական Համակարգերի Զարգացման և Վերապատրաստման Կենտրոն
Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը (ՀաՄաՏեղ)
Պաշտոնական էլ. փոստ`
10029246@e-citizen.am
(միայն
www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)
©
2008 -
2024
Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող
ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ
210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015