Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով, Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի դրույթներով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 731-Ն, 912-Ն և 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշումներով` որոշում եմ.
1. Ճանաչել օրինական համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքում Էդվարդ Պողոսյանի կողմից ինքնակամ կառուցված 8․6 քմ արտաքին մակերեսով ծածկը և ներկայացնել պետական գրանցման` համաձայն «Գեոկադ 55» ՍՊԸ-ի կողմից հաստատված հաշվառման /չափագրման/ տվյալների մուտքագրման 20238KBLKA ծածկագրի:
2. Ծածկի սպասարկման նպատակով հատկացնել 23.8 քմ մակերեսով՝ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածք։
3. Ընդունել ի գիտություն, որ` 1) Շինության պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը: 2) Շինությունը կառուցված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա: 3) Շինությունը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
4. Օրինական ճանաչված շինությունը և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված հողամասը հասցեավորել ք. Չարենցավան 4-րդ թաղամաս թիվ 23/1 հասցեով:
5. Սույն որոշումը սահմանված կարգով ենթակա է գրանցման ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ում:
6. Սույն որոշումը գրանցումից հետո առաջարկել ինքնակամ կառույցն իրականացրած Էդվարդ Պողոսյանին՝ գնման նախապատվության իրավունքով ձեռք բերելու շինությունը և նրանով զբաղեցրած հողատարածքը:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: