Ապրիկոտ Հոթել ՍՊԸ-ի տնօրեն Հրանտ Գրիգորյանը դիմել է իր գործունեության վայրում` Չարենցավան համայնք գ. Արզական Անտառային փողոց 4-րդ փակուղի թիվ 9 հասցեում գտնվող 150քմ մակերեսով հյուրանոցային համալիրում, ոգելից խմիչքների իրացման թույլտվություն ստանալու խնդրանքով (մտից N3147/12 առ 2025 թվականի հունիսի 19-ի):
Հաշվի առնելով, որ ըստ N004996 անդորրագրի դիմումատուն 2025 թվականի երրորդ եռամսյակի համար կատարել է Չարենցավան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 20-ի N 106-Ն որոշմամբ նախատեսված վճարումները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` որոշում եմ.
1. Ապրիկոտ Հոթել ՍՊԸ-ին 2025 թվականի երրորդ եռամսյակի ընթացքում թույլատրել իր գործունեության վայրում` Չարենցավան համայնք գ. Արզական Անտառային փողոց 4-րդ փակուղի թիվ 9 հասցեում գտնվող հյուրանոցային համալիրում իրականացնելու ոգելից խմիչքների իրացում (Թույլտվություն N261):
2. Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Վ. Բարսամյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից: