Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով Չարենցավան համայնքի ավագանին որոշում է. 1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ընդունված նորմատիվ իրավական ակտերի հաշվառման և պահպանման կարգը՝համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա: |