Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ և 62-րդ հոդվածների դրույթներով. Չարենցավան համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել Չարենցավան համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի թիվ 3 հերթական նիստի հետևյալ օրակարգը.
1) Չարենցավան համայնքի 2023 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից գումար հատկացնելու մասին։
2) Սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող) հատվածից գումար հատկացնելու մասին։
3) Չարենցավան համայնքի սուբվենցիոն հայտերին հավանություն տալու մասին:
4) Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող հողատարածքի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության թույլտվություն տալու մասին։
5) Չարենցավան համայնքի ավագանու 2021 թվականի օգոստոսի 17-ի թիվ 70 որոշման 4-րդ հավելվածում փոփոխություն կատարելու մասին:
6) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 85-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին։
7) Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի թիվ 4 հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|