Հաշվի առնելով Չարենցավան համայնքի Չարենցավան քաղաքի 2-րդ թաղ., 2 շենքի 16 բն. բնակիչ Յուրի Նիկոլայի Սաքունցի 2022 թվականի ապրիլի 12-ի թիվ 1526-16 և Չարենցավան համայնքի Չարենցավան քաղաքի 6-րդ թաղ., 11 շենքի 32 բն. բնակիչ Սարգիս Թորոսի Թորոսյանի 2022 թվականի ապրիլի 12-ի թիվ 1531-16 և Չարենցավան համայնքի Բջնի գյուղի 12 փող. 8 փկղ. 2 տան բնակիչ Անդրանիկ Ֆրունզիկի Պետրոսյանի 2022 թվականի ապրիլի 05-ի թիվ 1404-16 դիմումները ֆինանսական աջակցություն հատկացնելու մասին և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով` ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
Չարենցավան համայնքի սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող) 4729 «Այլ նպաստներ բյուջեից» սինթետիկ հաշվից 150.0 հազ. դրամ հատկացնել Յուրի Նիկոլայի Սաքունցին,
Չարենցավան համայնքի սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող) 4729 «Այլ նպաստներ բյուջեից» սինթետիկ հաշվից 100.0 հազ. դրամ հատկացնել Սարգիս Թորոսի Թորոսյանին,
Չարենցավան համայնքի սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող) 4729 «Այլ նպաստներ բյուջեից» սինթետիկ հաշվից 200.0 հազ. դրամ հատկացնել Անդրանիկ Ֆրունզիկի Պետրոսյանին,
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատմանը հաջորդող օրվանից: |