Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ և 62-րդ հոդվածների դրույթներով. Չարենցավան համայնքի ավագանին որոշում է.
Հաստատել Չարենցավան համայնքի ավագանու առաջին նստաշրջանի թիվ4 հերթական նիստի օրակարգը`
1. Չարենցավան համայնքի 2017 թվականի նոյեմբերի 20-ի թիվ 63 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
2. Չարենցավանհամայնքի 2023 թվականիտարեկանաշխատանքայինպլանըհաստատելումասին:
3. Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում գործադրվող՝ ՀՀ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման դրամաշնորհային հիմնադրամի միջոցով ՀՀ համայնքներում ՄԱԿ-ի կայուն զարգացման 2030 օրակարգի և կայուն զարգացման նպատակների տեղայնացմանն ուղղված դրամաշնորհային մրցույթին մասնակցելուն և համաֆինանսավորումը ապահովելուն համաձայնություն տալու մասին։
4. Չարենցավան համայնքի սեփականություն հանդիսացող բնակարանները նվիրատվության եղանակով վարձակալին օտարելու համաձայնություն տալու մասին:
5. Քաղաքացու անվամբ գրանցված 07-015-0134-0031 կադաստրային ծածկագրով 0,03571 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքը համայնքային սեփականություն ճանաչելու մասին։
6. Քաղաքացու սեփականություն հանդիսացող հողատարածքի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության թույլտվությունտալու մասին։
7. Չարենցավան համայնքի սեփականություն հանդիսացող հողատարածքները աճուրդային կարգով օտարելու մասին։
8. Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի ավագանու առաջին նստաշրջանի 5-րդ հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին։
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: