ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍ
ԵԿԱՄՏԱՅԻՆ ՄԱՍ
Չարենցավան համայնքի 2018 թվականի վարչական բյուջեի եկամուտների ճշտված պլանը կազմել է 1008346.5 հազ.դրամ, փաստացին` առաջին եռամսյակի դրությամբ, կազմել է 204318.4 հազ.դրամ, կամ պլանը եկամուտների ճշտված պլանի նկատմամբ կատարվել է 20.3 % - ով:
Չարենցավան համայնքի 2018 թվականի վարչական բյուջեի 1-ին եռամսյակի ընթացքում ճշտված պլանով սեփական եկամուտ է պլանավորվել 85178.5հազ. դրամ, փաստացի եկամուտը կազմել է 78059.7 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է 91.6%-ով:
2018 թվականի վարչական բյուջեի 1-ին եռամսյակի Գույքային հարկեր անշարժ գույքից եկամուտների ճշտված պլանը կազմել է 21250.0 հազ.դրամ, իսկ փաստացին`21320.8 հազ.դրամ, կամ 1-ին եռամսյակի պլանը կատարվել է 100.3 % -ով:
Վարչական բյուջեի գույքային հարկեր անշարժ գույքից եկամուտների մեջ ամենամեծ տեսակարար կշիռ ունի համայնքի վարչական տարածքում գտնվող շենքերի և շինությունների գույքահարկը:
2018 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում համայնքի վարչական տարածքում գտնվող Շենքերի և շինությունների գույքահարկի եկամուտների գծով պլանավորած 14650.0 հազ.դրամի դիմաց փաստացին կազմել է 13517.9 հազ.դրամ, կամ պլանը կատարվել է 92.2%, իսկ գույքային հարկեր այլ գույքից` Գույքահարկ փոխադրամիջոցների համար եկամտատեսակի գծով պլանավորած 14850.0 հազ.դրամի դիմաց փաստացին կազմել է 16146.0 հազ.դրամ, կամ պլանը կատարվել է 108.7 % -ով:
2018 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում համայնքի վարչական տարածքում գտնվող Հողի հարկի գծով պլանավորած 6600.0 հազ.դրամի դիմաց փաստացին կազմել է 7802.9 հազ.դրամ, կամ պլանը կատարվել է 118.2 %-ով:
2018 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում ապրանքների օգտագործման, կամ գործունեության իրականացման թույլտվության վճարներ` Տեղական տուրքեր եկամտատեսակի գծով պլանավորած 4271.0 հազ.դրամի դիմաց փաստացին կազմել է 4584.6 հազ.դրամ, կամ պլանը կատարվել է 107.3 % -ով:
2018 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում Ապրանքների մատակարարումից և ծառայությունների մատուցումից այլ պարտադիր վճարներ` համայնքի բյուջե վճարվող պետական տուրքեր եկամտատեսակի գծով պլանավորած 1623.0 հազ.դրամի դիմաց փաստացին կազմել է 1254.0 հազ.դրամ, կամ պլանը կատարվել է 77.2 % -ով:
2018 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում համայնքի Գույքի վարձակալությունից եկամուտներ` համայնքի վարչական տարածքում գտնվող պետական և համայնքային սեփականություն համարվող հողերի վարձակալության վճարների գծով պլանավորված 2600.0 հազ. դրամի դիմաց փաստացին կազմել է 3913.1 հազ. դրամ կամ պլանը կատարվել է 150.5 %-ով:
2018 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում համայնքի Գույքի վարձակալությունից եկամուտներ`այլ գույքի վարձակալությունից վճարների գծով պլանավորված 400.0 հազ. դրամի դիմաց փաստացին կազմել է 416.8 հազ. դրամ կամ պլանը կատարվել է 104.2 %-ով:
2018 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում Ապրանքների մատակարարումից և ծառայությունների մատուցումից` պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար է ճշտված պլանով պլանավորվել է 2539.5հազ. դրամ, փաստացին կազմել է 406.6 հազ դրամ:
2018 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում Վարչական գանձումներ եկամտատեսակի` տեղական վճարների գծով պլանավորած 36700.0 հազ. դրամի դիմաց փաստացին կազմել է 29341.2 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է 79.9 %-ով:
2018 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում մուտքեր տույժերից, տուգանքներից` վարչական իրավախախտումների համար տեղական ինքնակառավարման մարմինների կողմից պատասխանատվության միջոցների կիրառումից եկամտատեսակի գծով պլանավորված է 495.0 հազ.դրամ:
2018 թվականի ընթացիկ ներքին պաշտոնական դրամաշնորհներ` ՀՀ պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբմունքով տրամադրվող դոտացիայից հատկացվել է 123118.1հազ. դրամ, ՀՀ պետական բյուջեից տրամադրվող նպատակային հատկացումներ`սուբվենցիաներ 3116.5 հազ.դրամ, պետական բյուջեից համայնքի վարչական բյուջեին տրամադրվող այլ դոտացիաներ` 24.0 հազ դրամ:
ԾԱԽՍԱՅԻՆ ՄԱՍ
2018 թվականի վարչական բյուջեի 1-ին եռամսյակի ծախսային մասի պլանը կատարվել է 20.1 %-ով կամ ճշտված պլանով նախատեսված 1009296.9 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 202701.7 հազ. դրամ:
2018 թվականի Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ հատվածի ծախսային մասի պլանը կատարվել է 19 %-ով, կամ ճշտված պլանով նախատեսված 268457.4 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 51083.0 հազ. դրամ, որից
օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում հոդվածի պահպանման ծախսերը կատարվել է 17.8 %-ով, կամ ճշտված պլանով նախատեսված 198591.8 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 35374.0 հազ. դրամ,որից
ընդհանուր բնույթի այլ ծառայություններ հոդվածի պահպանման համար ճշտված պլանով ծախս է նախատեսվել 5925.6 հազ. դրամ, որից ֆինանսավորվել է 100.0 հազ դրամ, այսինքն պլանը կատարվել է 1.7 %-ով,
ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ /այլ դասերին չպատկանող/ հոդվածի պահպանման ծախսերը կատարվել է 24.4 %-ով կամ պլանով նախատեսված 63940.0. հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 15609.0 հազ,դրամ:
2018 թվականի վարչական բյուջեի ծախսային մասի Պաշտպանության հատվածով ճշտված պլանով պլանավորվել է 300.0 հազ. դրամ, որից`
քաղաքացիական պաշտպանություն հոդվածով պլանավորվել է 100.0 հազ. դրամ,
պաշտպանություն /այլ դասերին չպատկանող/ հոդվածի ճշտված պլանով պլանավորվել է 200.0 հազ. դրամ:
2018 թվականի վարչական բյուջեի ծախսային մասի Հասարակական կարգ, անվտանգություն և դատական գործունեություն հատվածի ճշտված պլանով պլանավորվել է 100.0 հազ. դրամ, որից`
փրկարար ծառայություն հոդվածի ճշտված պլանով պլանավորվել է 100.0 հազ. դրամ:
2018 թվականի վարչական բյուջեի 1-ին եռամսյակի ծախսային մասի Տնտեսական հարաբերություններ հատվածի ճանապարհային տրանսպորտ հոդվածի ճշտված պլանով նախատեսված 32900,0 հազ դրամի դիմաց ֆինանսավորվել է 3550,0 հազ դրամ, կամ պլանը կատարվել է 10.8%-ով:
2018 թվականի վարչական բյուջեի ծախսային մասի Շրջակա միջավայրի պաշտպանության հատվածի ճշտված պլանով պլանավորված 150463.4 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 33771.0 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է 22.5 %-ով, որից`
ա. աղբահանում հոդվածի ճշտված պլանով պլանավորված 150463.4 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 33771.0 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է 22.5 %-ով,
2018 թվականի վարչական բյուջեի ծախսային մասի Բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություն հատվածի ճշտված պլանով պլանավորվել է 5390.0 հազ. դրամ, որից
ա. փողոցների լուսավորում հոդվածի ճշտված պլանով պլանավորվել է 790.0 հազ. դրամ,
բ. բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություն /այլ դասերին չպատկանող/ հոդվածի ճշտված պլանով պլանավորվել է 2650.0 հազ. դրամ:
2018 թվականի Հանգիստ, մշակույթ և կրոն հատվածի ճշտված պլանով պլանավորված 29273.1 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 6074.3 հազ. դրամ կամ պլանը կատարվել է 20.7 %-ով, որից`
մշակութային ծառայություններ` հոդվածի ճշտված պլանով պլանավորված 28173.1 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 5924.3 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է 21 %-ով, որից`
ա. գրադարաններ հոդվածի ճշտված պլանով պլանավորված 19100.0 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 4670.0 հազ. դրամ կամ պլանը կատարվել է 24.4 %-ով:
բ.մշակույթի տներ, ակումբներ, կենտրոններ հոդվածի ճշտված պլանով պլանավորված 1255.0 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 1254.3 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է 99,9%-ով,
գ. այլ մշակութային կազմակերպություններ հոդվածի ճշտված պլանով ծախս է պլանավորվել
7181.1 հազ. դրամ:
դ. քաղաքական կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, արհմիություններ հոդվածի ճշտված պլանով պլանավորված 1100.0 հազ. դրամի ֆինանսավորվել է 150.0 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է 13.6%-ով:
2018 թվականի Կրթություն հատվածի ճշտված պլանով պլանավորված 509413.0 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 105415.5 հազ. դրամ կամ պլանը կատարվել է 20.7 %-ով, որից`
ա. նախադպրոցական կրթություն հատվածի ճշտված պլանով պլանավորված 294213.0 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 56244.5 հազ. դրամ կամ պլանը կատարվել է 19.1 %-ով:
բ. արտադպոցական դաստիարակություն հատվածի ճշտված պլանով պլանավորված 215200.0 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 49171.0 հազ. դրամ կամ պլանը կատարվել է 24.1 %-ով:
Սոցիալական պաշտպանություն հատվածի պահպանման ծախսերի Սոցիալական հատուկ արտոնություններ /այլ դասերին չպատկանող/ հոդվածի ճշտված պլանով ծախս է նախատեսվել 13000.0 հազ դրամ, որից փաստացի ֆինանսավորվել է 2807.8 հազ դրամ, կամ պլանը կատարվել է 21.6%-ով:
ՖՈՆԴԱՅԻՆ ԲՅՈՒՋԵ
ԵԿԱՄՏԱՅԻՆ ՄԱՍ
Չարենցավան համայնքի 2018 թվականի ֆոնդային բյուջե ոչ ֆինանսական ակտիվների իրացումից մուտքեր հատվածի հողի օտարումից մուտքեր հոդվածով պլանավորված 92501.7 հազ. դրամի դիմաց փաստացին կազմել է 12647.7 հազ. դրամ , կամ պլանը կատարվել է 13.7%-ով:
ԾԱԽՍԱՅԻՆ ՄԱՍ
Չարենցավան համայնքի 2018 թվականի ֆոնդային բյուջեի ծախսային մասի ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսեր հատվածի`հիմնական միջոցներ հոդվածի ճշտված պլանը կատարվել է 3.2%-ով, կամ ճշտված պլանով նախատեսված ծախսը կազմել է 150060.5 հազ.դրամ, իսկ փաստացի ծախսը կազմել է 4808.0 հազ.դրամ:
2018 թվականի ֆոնդային բյուջեի Շենքեր և շինություններ հատվածի ճշտված պլանով նախատեսված ծախսը կազմել է 91037.9 հազ.դրամ, որից`
ա. շենքերի և շինությունների ձեռք բերում հոդվածի ճշտված պլանով նախատեսված ծախսը կազմում է 1442.0 հազ դրամ,
բ. շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում հոդվածի ճշտված պլանով նախատեսված ծախսը կազմում է 89595.9 հազ.դրամ:
2018 թվականի ֆոնդային բյուջեի Մեքենաներ և սարքավորումներ հատվածի ծախսային մասի ճշտված պլանը կատարվել է 6.9 %-ով, կամ ճշտված պլանով նախատեսված ծախսը կազմել է 55032.6 հազ.դրամ, իսկ փաստացի ծախսը կազմել է 3808.0 հազ.դրամ,որից`
ա. վարչական սարքավորումներ հոդվածի ճշտված պլանով նախատեսված ծախսը կազմել է 9862.6 հազ.դրամ, իսկ փաստացի ծախսը կազմել է 423.0 հազ.դրամ, կամ պլանը կատարվել է 4.3 %-ով,
բ. այլ մեքենաներ և սարքավորումներ հոդվածի ճշտված պլանով նախատեսված ծախսը կազմել է 34420.0 հազ.դրամ, իսկ փաստացի ծախսը կազմել է 3385.0 հազ.դրամ, կամ պլանը կատարվել է 9.8 %-ով:
2018 թվականի Այլ հիմնական միջոցներ հոդվածի ծախսային մասի ճշտված պլանով նախատեսվել է 3990.0 հազ. դրամ, իսկ փաստացի ծախսը կազմել է 1000.0 հազ.դրամ, կամ պլանը կատարվել է 25%-ով, որից`
ա. ոչ նյութական հիմնական միջոցներ հոդվածի ճշտված պլանով նախատեսված ծախսը կազմում է 140.0 հազ.դրամ,
բ. գեոդեզիական քարտեզագրական ծախսեր հոդվածի ճշտված պլանով նախատեսված ծախսը կազմում է 200.0 հազ.դրամ,
գ. նախագծահետազոտական ծախսեր հոդվածի ծախսային մասի ճշտված պլանով նախատեսվել
է 2650.0 հազ. դրամ, փաստացի ծախսը կազմել է 1000.0 հազ.դրամ, կամ պլանը կատարվել է 37.7%-ով:
ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴ
2018 թվականի բյուջեի տարեկան հաստատված պլանով նախատեսվել է 50153.5 հազ. դրամ պահուստային ֆոնդ:
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
Ընդունել ի գիտություն համայնքի ղեկավարի հաղորդումը` Չարենցավան համայնքի 2018 թվականի 1-ին եռամսյակի բյուջեի կատարման մասին` համաձայն հավելվածի:
|