Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 102-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով. ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Չարենցավան համայնքի ավագանու 2009 թվականի հունվարի 15-ի <<Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունը հաստատելու մասին>> թիվ 11-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1.1 <<<<Չարենցավանի Ա. Մանուկյանի անվան ՄՊՄԴ>> ՀՈԱԿ >> բառերը փոխարինել <<Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Չարենցավան քաղաքի <<Արա Մանուկյանի անվան ՄՊՄԴ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպություն>> բառերով:
1.2 <<<<Չարենցավանի ՄՊՍԿ>> ՀՈԱԿ >> բառերը փոխարինել <<Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Չարենցավան քաղաքի <<Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպություն>> բառերով:
1.3 <<<<Չարենցավանի քաղաքային գրադարան>> ՀՈԱԿ>> բառերը փոխարինել <<Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Չարենցավան քաղաքի <<Քաղաքային գրադարան>> համայնքային ոչ առևտրային կազմակերպություն>> բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|